Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

Անդրանիկ Քոչարյանը ստում է. Սերժ Սարգսյան

Զարկերակ

Անդրանիկ Քոչարյանը ստում է: Սերժ Սարգսյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում չի ասել, որ Արշակ Կարապետյանին ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել Ռուսաստանի պահանջով: Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի 48-րդ թողարկման ընթացքում ասաց Նարեկ Սամսոնյանը` նշելով, որ այս մասին իրեն հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նարեկ Սամսոնյանը մանրամասներ պատմեց Սերժ Սարգսյանի հետ զրույցից` նշելով, որ իբրև Ռուսաստանի ցանկությամբ Արշակ Կարապետյանին ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդի պաշտոնում նշանակելու մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից հետո զրուցել է երրորդ նախագահի հետ և հարցրել` արդյո՞ք Քոչարյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:

«Սերժ Սարգսյանն ասաց. «Անդրանիկ Քոչարյանը ստում է: Ես ասել եմ, որ Արշակ Կարապետյանին նշանակել եմ ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդի պաշտոնում, քանի որ նա կապեր ուներ Ռուսաստանում և կարող էր օգտակար լինել։ Ես իմ պաշտոնավարման ընթացքում որևէ պաշտոնյայի Ռուսաստանի ցանկությամբ չեմ նշանակել»»,- Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցեց Սամսոնյանը։

Սամսոնյանն ասաց, որ տարբեր երկրների՝ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի պահանջով պաշտոնյաներ նշանակելու գործելաոճը հատուկ է գործող իշխանությանը։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարել էր, որ երբ Սերժ Սարգսյանին հյուրընկալել են 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ու լսել, հարց են հղել՝ «ի՞նչ կարծիքի է Արշակ Կարապետյանի մասին, նաև նախկինում, երբ ղեկավարել է բանակի հետախուզական ծառայությունը և հեռացվել այդ պաշտոնից որպես ոչ միայն թերացած, այլ շատ թերացած»: «Սերժ Սարգսյանը մեզ պատասխանել է, որ՝ այո՛, իրեն և էլի մի շարք գեներալների հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Բնական հարց առաջացավ՝ պարոն Սարգսյան, ինչո՞ւ հանեցիք, ի՞նչ թերացման մասին է, և եթե հանել եք, ապա ինչո՞ւ նշանակեցիք ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդ: Շատ անկեղծ պարոն Սարգսյանն ասաց, որ այդպես ցանկացան ՌԴ-ում, և ինքը ստացավ իր նշանակումը»,- ասել է Քոչարյանը:

Աղբյուր՝ AntiFake.am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ