Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՏԱՆ ՊԱՏԵՐՆ ԻՀԱՐԿԵ ՇԱՏ ՕԳՆԵՑԻՆ». ԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ, ԱՇԽԱՐՀԻ  ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Սպորտ

Նոյեմբերի 10-ին, Երևանում կայացած Սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնության ժամանակ, մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արցախցի Եվրոպայի չեմպիոն ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ բրոնզե մեդալ է նվաճել։

Iravunk. com - ի մարզական թղթակիցը, Մարզահամերգային համալիրում, մրցաշարից անմիջապես հետո զրուցել է Արմանի հետ, նա խոստովանեց, որ այդքան էլ գոհ չէ ցուցաբերած արդյունքից. «Բրոնզի համար չէր, որ պայքարում էի ։Հույս ունեի, որ կկարողանամ հասնել չեմպիոնության, բայց ունենք այն, ինչ ունենք։ Պետք է աշխատեմ և փորձեմ սխալներս և թերացումներս շտկել հաջորդ տարվա առաջնությունում։

- Արման, իսկ ինչը խանգարեց ։

-Նախապատրաստվելու համար մի փոքր քիչ էր ժամանակս։ Արցախից տեղափոխելուց հետո մոտ մեկ ամիս եմ ունեցել պարապելու համար։ Դա իմ բացթողումն էր։ Սխալներս թույլ չտվեցին հաջողության հասնել կիսաեզրափակչում։ Տան պատերն, իհարկե, շատ օգնեցին։ Ավելի հանգիստ էինք մեզ զգում, ու շատ հաճելի էր, որ այդքան երկրպագուներ կային։ Շնորհակալ եմ երկրպագուներին նման աջակցության համար։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ