ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

ՀՀ-ում կաթնամթերքի գները հոկտեմբերին աճել են, շաքարավազինը և ոչ ալկոհոլային խմիչքներինը՝ նվազել

Սպառողի անկյուն

Հայաստանում այս տարվա հոկտեմբեր ամսին 2022-ի հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից:

 

 

Հոկտեմբերին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնանկում՝ 3 տոկոսով: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 8.4 տոկոս գնանկում: Բրնձի գները նվազել են 4.3 տոկոսով, հացինը՝ 7.1 տոկոսով, մակարոնեղենինը՝ 11.3 տոկոսով: Մսի գինը նվազել է 0.4 տոկոսով, իսկ ձվի գինը նախորդ հոկտեմբերի համեմատ աճել է 13.3 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ: Իսկ շաքարի գինը նվազել է 5.4 տոկոսով:

Ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 8.5 տոկոսով: Հագուստը և կոշիկը թանկացել է 4 տոկոսով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ