Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՎ, ՄԻԱՅՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սպորտ

 Նոյեմբերի 10-ին, Երևանում մեկնարկած Սամբոյի Աշխարհի առաջնության ժամանակ, 54 կգ քաշային ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, մեկնարկային գոտեմարտում պարտվել է ռումինացի մրցակցին, վերջինս հասել է եզրափակիչ ու Գրիգորյանը շարունակել է պայքարը սփոփիչ գոտեմարտում, պարտության մատնելով ուկրաինացի Անիժանա Պլիշին։ Վարսիկ Գրիգորյանը, բրոնզե մեդալը վիճարկել է ազգությամբ բուլղարացի Տանյա Ռադուլովյի հետ ու հաղթել է 4։0 հաշվով։ Մրցելույթների ավարտից հետո, Iravunk. com - ի մարզական թղթակիցը, Մարզահամերգային համալիրում զրուցել է Վարսիկի հետ, նա այսպես է մեկնաբանել մրցաշարը.

«Աշխարհի մակարդակով մեդալ ունենալը մեկ մարդու աշխատանքի արդյունք չէ, այնպես, որ սա միայն իմ մեդալը չէ։ Ուզում եմ շնորհավորել նաև իմ թիմին, սամբոյի մեծ ընտանիքին ։ Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած բոլոր մարզիչներին ու մարզիկներին։ Առաջին գոտեմարտում ցավոք չստացվեց հաջողության հասնել, բայց շատ ուրախ եմ, որ վերջնարդյունքում կարողացա մեդալ նվաճել։ Ափսոսում եմ, որ Հայաստանում հանդես գալով միայն բրոնզե մեդալ նվաճեցի, ամեն դեպքում, չեմ հուսահատվում։ Հուսով եմ, այս հաղթանակս կոգևորի նաև սկսնակ սամբիստներին, ունենալ նպատակներ, հավատալ իրենց ուժերին և սիրել այն, ինչ անում ես»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ