Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Սերժ Սարգսյանը Արցախը ազատագրած հերոս է և նման շինծու գործերով, փորձում են հանրությանը շեղել. Հենրիխ Դանիելյան

Թավշյա տեռոր
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կարված կեղծ գործերի շարքին, ավելացել է գումարի բռնագանձումը։
Սերժ Սարգսյանը Արցախը ազատագրած հերոս է և նման շինծու գործերով, փորձում են հանրությանը շեղել, դրանով ևս մեկ անգամ մոլորեցնել ժողովրդին , իրենց հակապետական գործողություններով։
Իշխանությունները Արցախը հանձնելուց հետո, չգիտեն էլ ինչեր անեն, ինչ թեմաներով մարդկանց ուշադրությունը շեղեն։ Արցախահայերի խնդիրների լուծման փոխարեն իշխանությունները զբաղված են նոր շոուներ բեմադրելու գործերով։
Իրավական համակարգը Հայաստանում չի գործում և ծառայում ու սպասարկում է միայն իշխանությունը բռնազավթածների շահերը։
Նման համատարած աղետային իրավիճակի ստեղծմամբ նրանք նպատակ ունեն թուլացնել ժողովրդի դիմադրողականությունը՝ իրական մոտեցող վտանգներից շեղելու և զգոնությունը ավելի թուլացնելու համար։
Իսկ վերջին շրջանի հարցումները փաստում են միայն կապիտուլյանտների զրոյացած վարկանիշի, Հայաստանում խոսքի ազատության սահմանափակումների, բռնաճնշումների, ազատազրկումների, քաղաքական հետապնդման փորձերի ավելացման մասին։
 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։