Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին Մուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալը Եվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի Գոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ) Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն Քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր

Շուրջ հինգ ամիս ապօրինի կալանքի տակ է պահվում Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանը

Իրավական

Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը շուրջ հինգ ամիս է պահվում է ապօրինի կալանքի տակ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին ահազանգում է գնդապետ Նորայր Ասլանյանի պաշտպանական թիմը։

 

«Հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող գնդապետ Ասլանյանին կալանավորելու որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Միևնույն նախագահողի կողմից կայացվել է կալանքը երկարացնելու որոշումը, և մերժվել կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։

 

«Ուշագրավ է, թե ինչ անհիմն մեղադրանքով և անպատշաճ պատճառաբանությամբ է ֆորմալիզացվում զինվորական մարդուն ազատությունից զրկելը։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած գնդապետ Ասլանյանը մեղադրվում է այն զենքն ու ռազմամթերքը պահելու համար, որն օրինական կարգով տրամադրվել է իրեն» - նշել է փաստաբան Արմեն Անդրիկյանը։

 

Ըստ պաշտպանի՝ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Նորայր Ասլանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը, սակայն պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ է նման տեսակի ենթադրյալ հանցագործության դեպքը ՀՀ քննչական կոմիտեում քննվելու փոխարեն քննվում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ Նորայր Ասլանյանի նկատմամբ իրականացվողը դուրս է զուտ իրավական համատեքստից և ունի թաքնված այլ նպատակներ։

 

Մինչդատական վարույթի տվյալների գաղտնիությամբ պայմանավորված՝ պաշտպանական թիմի կողմից այս պահին ավել մանրամասներ չեն կարող ներկայացվել, սակայն նրանց համոզմամբ գործի հիմքում իրավական առումով աբսուրդային մեղադրանք է։ Փաստաբաններն այդ մեղադրանքն ուղղակիորեն հերքող ապացույցները ներակայացրել են դատարան և վարույթն իրականացնող մարմնին, սակայն անհայտ պատճառներով այդ ապացույցներին ո՛չ դատարանը, ո՛չ էլ վարույթն իրականացնող մարմինը որևէ անդրադարձ չեն կատարել։

Նախկինում Նորայր Ասլանյանին կալանավորելու մասին որոշումներում իրավապահ համակարգը ներկայացնում էր երկու փաստարկ. առաջինը, որ զինվորականը կարող է խոչընդոտել քննությանը, քանի որ վայելում է հեղինակություն հանրության շրջանում, և երկրորդ՝ որ կարող է թաքնվել քննությունից՝ հեռանալով Արցախ։ Հինգ ամիս քննությունը իրականացնելուց և Արցախի ամբողջական հայաթափումից հետո, ըստ փաստաբանների, առնվազն տարակուսելի է, թե որքանով են քննությանը խոչընդոտելու և Արցախ մեկնելու պատճառաբանություններն արդիական։ 

 

Հիշեցնենք, որ Նորայր Նելսոնի Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ 2021 թվականից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում զբաղեցրել է անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը»,- նշված է հայտարարության մեջ։

 






Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top