Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Արմավիրի դատախազությունը և ՔԿ մարզային վարչությունը կոծկում են խոշոր չափի խարդախության գործը

Իրավական

<<Իրավունք>>֊ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանը գրել է.

Արմավիրի դատախազությունը և Քննչական կոմիտեի մարզային վարչությունը կոծկում են խոշոր չափի խարդախության գործըԱյս մասին ահազանգում է խաբեության զոհ դարձած Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանը։
2021 թվականի հոկտեմբերին Ավդոյանը 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է տվել Իրանի քաղաքցի Ղասեմ Աբդուլահ Նեժադին, որը պարտավորվել է մի քանի օրից հորթերի դիմաց 30 միլիոն դրամ վճարել։ Իրանցին անընդհատ հետաձգել է գումարի փոխանցումը և, ըստ Ավդոյանի, կեղծելով առքուվաճառքի պայմանագիրը և կարանտինի թղթերը, արտահանել է կենդանիներին։
 
2022 թվականի ապրիլին եզդի ֆերմերը դիմել է Արմավիրի ոստիկանություն։ Իրանի քաղաքացուն բերման են ենթարկել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Չնայած նրան, որ էքսպերտիզան ապացուցել է Ավդոյանի ստորագրության և կարանտինի թղթերի կեղծումը, գործ է հարուցվել միայն «խոշոր չափի խարդախություն» հոդվածով։
Ըստ տուժողի՝ մոտ մեկ ամիս առաջ, երբ գործը պետք է ուղարկվեր դատարան, քննիչը և դատախազը սկսեցին ձգձգել գործընթացը։
«Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ (վերջերս նշանակվել է Էջմիածնի քննչականի պետի տեղակալ) Արամ Ղուկասյանը ասում է, որ գործը Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ ԷԴԳԱՐ ԲԱԲԱՅԱՆԻ  մոտ է։ Դատախազն ասում է, որ գործը Արամի մոտ է։ Փաստացի գործը կոծկում են։ Մի ամիս է ասում են, որ էս երկու օրը պիտի ուղարկեն դատարան», – ասել է Միլազմ Ավդոյանը։
Եզդի ֆերմերից 200 հատ հորթ են տարել․ «գործը կոծկում են»
Արմավիրի դատախազությունը և Քննչական կոմիտեի մարզային վարչությունը կոծկում են խոշոր չափի խարդախության գործը, ահազանգում է խաբեության զոհ դարձած Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանը։
2021 թվականի հոկտեմբերին Ավդոյանը 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է տվել Իրանի քաղաքցի Ղասեմ Աբդուլահ Նեժադին, որը պարտավորվել է մի քանի օրից հորթերի դիմաց 30 միլիոն դրամ վճարել։ Իրանցին անընդհատ հետաձգել է գումարի փոխանցումը և, ըստ Ավդոյանի, կեղծելով առքուվաճառքի պայմանագիրը և կարանտինի թղթերը, արտահանել է կենդանիներին։
2022 թվականի ապրիլին եզդի ֆերմերը դիմել է Արմավիրի ոստիկանություն։ Իրանի քաղաքացուն բերման են ենթարկել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Չնայած նրան, որ էքսպերտիզան ապացուցել է Ավդոյանի ստորագրության և կարանտինի թղթերի կեղծումը, գործ է հարուցվել միայն «խոշոր չափի խարդախություն» հոդվածով։
Ըստ տուժողի՝ մոտ մեկ ամիս առաջ, երբ գործը պետք է ուղարկվեր դատարան, քննիչը և դատախազը սկսեցին ձգձգել գործընթացը։
«Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ (վերջերս նշանակվել է Էջմիածնի քննչականի պետի տեղակալ) Արամ Ղուկասյանը ասում է, որ գործը Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ ԷԴԳԱՐ ԲԱԲԱՅԱՆ մոտ է։ Դատախազն ասում է, որ գործը Արամի մոտ է։ Փաստացի գործը կոծկում են։ Մի ամիս է ասում են, որ էս երկու օրը պիտի ուղարկեն դատարան»։

Առաջին լուսանկարում Միլազ Ավդոյանն է, մյուսում` իրանցի քաղաքացին է։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ