Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Չունենք մեծ ընտրություն. Պետրակովը` հայ ֆուտբոլիստների և ՈՒելսի դեմ խաղի մասին

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում անդրադարձել է Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի նախավերջին տուրի հանդիպմանը.

«Վաղվա խաղում ֆավորիտ չեմ համարում մեր թիմին, երբեք չի լինում նախորդ խաղի կրկնություն։ Որքան էլ ցանկանանք, լինելու է այլ հանդիպում։ Բաց հանդիպում չի լինելու, քանի որ թիմերը խաղալու են արդյունքի համար։ Իսկ թե ինչիպիսին կստացվի խաղը, չեմ կարող կանխատեսել։ 

Ինձ չի հետաքրքրում Ուելսի հավաքականը, ինձ հետաքրքրում է Հայաստանի հավաքականը։ Հաղթելու տարբերակներ միշտ կան, սակայն որևէ մարզիչ այդ մասին լրագրողներին չի պատմում խաղից առաջ։

Ցավոք, Հայաստանը հարուստ չէ ֆուտբոլիստներով, որպեսզի հաճախ փորձարկենք նոր խաղացողների։ Մենք չունենք մեծ ընտրություն։ Եթե լինում են Եվրոյի որակավորման փուլի մակարդակին համապատասխանող խաղացողներ, ես նրանց հրավիրում եմ»,- ասել է ուկրաինացի մասնագետը։

Հայաստան - Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 18։00-ին։ 

Այլ թեմաների մասին` տեսանյութում

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ