Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական (Մ20) առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (67 կգ) նվաճեց չեմպիոնի կոչումը։
Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 305 կգ (140+165) արդյունք՝ 2 կգ գերազանցելով երկրորդ տեղը գրաված ամերիկացի Միլեր Մորիսին։ Պոկում վարժությունում Սահակյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, իսկ հրումում երկրորդն էր։
Ավելի վաղ աշխարհի երիտասարդական չեմպիոն էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)։ Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կներկայացնեն նաև Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ):