Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Օպերատիվ աշխատակիցը գաղտնազերծում է դրամի ստեղծման հույժ գաղտնի օպերացիան.Բացահայտում

Հանդիպում

30 տարի առաջ՝ 1993 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 00:00-ից սկսված, Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցվեց ԽՍՀՄ պետբանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992 թթ. նմուշի 1000, 5000 եւ 10 000-ռուբլիանոց դրամանիշների շրջանառությունը, եւ ներդրվեց ազգային արժույթը` 10, 25, 50, 100, 200, 500 դրամները: Հայկական դրամի առաջին խմբաքանակի տպագրությունն իրականացվել էր Գերմանիայում:

Դրամը Հայաստան էր տեղափոխվել ռազմական օդանավերով: Տպաքանակն այնքան մեծ չէր, որ անհանգստություն լիներ դրա պահեստավորման հետ կապված: Ավելի մեծ խնդիր էր խորհրդային ռուբլին, որը զբաղեցրել էր հանրապետության գրեթե բոլոր բանկային պահուստները: Դրամի ներմուծումից հետո Մոսկվայից մի քանի անգամ հանձնաժողով եկավ, որի ներկայությամբ ռուբլիները ոչնչացվեցին այրման ճանապարհով:Երկար ժամանակ այրման համար տարածք էին փնտրում: Երեւանում մեծ վառարաններ ունեցող տարբեր գործարաններ փորձեցին, բայց ծավալն այնքան մեծ էր, որ որոշվեց այրումը կատարել Հրազդանի ցեմենտի գործարանում:

Ազգային արժույթի 30-ամյակին ընդառաջ` դրամի ստեղծման մութ անցյալի մասին, երեսուն տարի չբացահայտված, հույժ գաղտնի օերատիվ տեղեկատվություն է մեզ ներկայացրել 1990-ականներրին ԱԱԾ օպերատիվ աշխատակից  ՍԱՐԻԲԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Քչերը գիտեն, որ հենց Ս. Մկրտչյանն է առաջին անգամ գաղտնազերծել, որ Ռուսաստանում կա ազգային արժույթի անցնելու գաղափար եւ այդ մասին հարտնել է այն ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանին: Ըստ պարոն Մկրտչյանի.

- 1993թ. գարնան սկիզբն էր, ես տեղեկություններ ստացա, որ ՌԴ-ն, ելենելով ինֆլացիոն որոշ խնդիրներից, որոշում էր սատեղծել ազգային արժույթ` առանձնանալով մնացածներից: Ազգային արժույթը փոխելու մասին ես իմացա, երբ գաղափարը դեռ «բարոււրում» էր: Այդ ինֆորմացիան ինձ հասել էր հատուկ օպերատիվ կապով: Տեղեկությունը ստանալուն պես, ես այդ ինֆորմացիան զեկուցեցի իմ ղեկավարին` երջանկահիշատակ Հրաչյա Հարությունյանին, ով էլ որոշեց անմիջաես զեկուցել իր ղեկավարին, նա էլ զեկուցեց ՀՀ նախագահին:

Այդ տեղեկությունը ստուգելու համար ինձ հանդիպման կանչեց ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա հետ առանձնազրույցի ժամանակ վստահեցրեցի եւ աացուցեցի իմ տեղեկատվության արժանահավատությունը: Բագրատյանի հետ հանդիումից հետո ինձ հետ հանդիպեց Ֆինաննսների նախարար Լեվոն Բարխուդարյանը: Այսօրվա նման հիշում եմ, ուշ ժամ էր, նախարարությունում ոստիկանը ինձ մոմի լույսով դիմավորեց, տարավ նախարարի աշխատասենյակ: Մի խոսքով, ես հավաստիացրեցի, որ տեղեկությունը ստուգված է, եւ, որ ՌԴ-ն միակողմանի որոշել է արժույթը փոխել: Հաջորդ օրը անմիջապես ստեղծվեց հանձնաժողով, ընդամենը վեց ամսվա ընթացքում Կառավարությունը պատվիրեց արժույթի դիզայնը, եւ արդեն նոյեմբերի 23-ին շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը:

Ամբողջական զրույցը` «Իրավունք TV»-ում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ