Ուելսի երկրպագուները թող շնորհակալ լինեն, որ ոստիկանները հաշվերհարդար չեն տեսել կանաց եւ երեխաների ներկայությամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցույց տալու համար
Իրավական
BBC-ն վկայակոչելով Ուելսի ֆուտբոլային ակումբը (FAW), հաղորդել էր, որ Հայաստանում Ուելսի 32 երկրպագու է ձերբակալվել՝սա ներկայացնելով, որպես պետության կողմից անհարգալից վերաբերմունք ՀՀ ժամանած օտարերկրյա հյուրերի նկատմամբ:
Մինչդեռ ՆԳՆ-ից էլ հայտնում են, որ նոյեմբերի 18-ին, ժամը 1.18-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել որ Պուշկինի փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է։ Այնուհետև նույն օրը, ժամը 1.39-ին և 1.43-ին, կրկին հաղորդում է ստացվել, որ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մի քանի քաղաքացիներ ծեծի են ենթարկում մի քաղաքացու: Նշված վայրեր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզել են, որ Պուշկինի փողոցի 43 հասցեի մոտ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև ծագել է վիճաբանություն: Նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև այդ ամենը շարունակել են Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում:
Վերը նշվածի եւ մասնավորապես BBC-ում, որպես ՀՀ-ից կողմից անհարգալից վերաբերմունք ներկայացվող հրապարակման հետքերով «Իրավունքը» դիմեց հայտնի փաստաբան, հեղինակավոր փասատաբանական ընկերության ղեկավար Լեվոն Բաղդասարյանին, ով նախ փաստեց.
-Նախ ՀՀ-ն ասոցացվում է աշխարհի լավագույն տաս հյուրընկալ պետությունների շարքին: Եվ բոլորիս է հայտնի թե՛ ՀՀ ետության եւ թե՛ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը օտարերկյա քաղաքացիների նկատմամբ, ինչը որ չենք տեսնի նույն օտարերկյա պետություններում: Ինչ վերաբերում է կոնկրետ երեւույթին, ես որպես իրավապաշտպան արձանագրեմ հետեւյալը, եթե անձը իրեն թույլ է տալիս հյուրընկալվող երկրում, ինչպես մամուլն էր գրել` միզելու եւ ակնհայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, խախտելով հասարակական կարգը, ապա դրա իրավական հետեւանքը պետք է լիներ ոչ միայն ձերբակալելը, այլ նաեւ կալանավորելը եւ վարչական պատասխանատվության ենթարկելը: Ուելսի երկրապագուները թող շնորհակալ լինեն, որ ոստիկանները հաշվերհարդար չեն տեսել իրենց երկրում բացահայտ անհարգալից վերաբերմունք ցույց տալու համար: