Բա ձեր դպրոցը ո՞ւմ անունն է կրելու. ՀՀԿ Ուսանողական կազմակերպության ղեկավարը` ՔՊ–ի պետական դավաճանության քաղաքական դպրոցի մասին
Թավշյա տեռոր
Նախագահ Սերժ Սարգսյանը մի առիթով ասել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու են ադրբեջանցիները ցանկանում ունենալ այն ամենը ինչը ունենք մենք: Արի ու տես, որ հիմա էլ իրենց հայաստանցի լավ ընկերներն են որոշել բացել քաղաքական դպրոց:
Ուսանողների և երիտասարդների դերը հասարակության մեջ միշտ բարձր դասող Անդրանիկ Մարգարյանի խոսքը շատ հեշտ և արագ էին յուրացնում ուսանողերը, ինչի համար էլ հե’նց, իր անունն է կրում ՀՀԿ քաղաքական դպրոցը:
Բա ձեր դպրոցը ո՞ւմ անունն է կրելու, եթե ձեր մոտ կամ մանկապարտեզից փախածներ են կամ դասալիքներ, իսկ որպես հավաքական կերպար հող հանձնողներ՝ որոնց համար դիպլոմ ունենալը արդեն շքեղություն է: