Հայաստանի հավաքականը լավ խաղ ցուցադրեց. Մոդրիչ
Սպորտ
Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչն անդրադարձել է Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի դեմ խաղին(1:0).
«Հեշտ հանդիպում չէր։ Մրցակիցը լավ խաղ ցուցադրեց, բայց մենք կարողացանք լուծել խնդիրը։ Խորվաթիայի հավաքականն արժանի էր Եվրո-2024-ի ուղեգրին։ Մենք շատ ժամանակ կունենանք, որպեսզի լավ պատրաստվենք»,- Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։