Օզբիլիսը ավարտեց մարզական կարիերան և կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Լրագրողների հետ հանդիպմանը 33-ամյա Օզբիլիսը նաև հայտնել է, որ առաջադրվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
«Դա իմ որոշումն է, քանի որ միշտ եմ ասել, որ կարիերաս ավարտելուց հետո մտադիր եմ ներդնել ուժերս հայկական ֆուտբոլի զարգացման համար: Վստահ եմ՝ իմ փորձով կարող եմ օգնել հայկական ֆուտբոլին»,-ասել է Արասը:
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։