20-ամյա Ստյոպա Մկրտչյանը գերազանցեց Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը
Սպորտ
20-ամյա Ստյոպա Մկրտչյանի համար խորվաթների դեմ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 15-րդն էր: Նա գերազանցեց Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 14-ական խաղ էին անցկացրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ից։
Ստյոպա Մկրտչյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2022թ. մարտի 24-ին Երևանում Չեռնոգորիայի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում։