«Յուվենտուսի» և «Բոլոնիայի» սկաուտները հետևել են Սպերցյանի ու Տիկնիզյանի խաղին
Սպորտ
Ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ Խորվաթիա - Հայաստան (1-0) Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը ներկա են եղել իտալական ակումբների ներկայացուցիչներ։
Թուրինի «Յուվենտուսի» ներկայացուցիչները հետևել են ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին, իսկ «Բոլոնիայի» սկաուտները՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի։ Երկու ակումբների կողմից էլ կա հետաքրքրություն հայ ֆուտբոլիստների նկատմամբ։ Չի բացառվում, որ տրանսֆերները կկայանան առաջիկա ձմռանը։