Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«Յունիբանկ» ԲԲԸ-ն դարձավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջխաղացման տրամպլինը, այլ կերպ ասած` գլխավոր հովանավորը. Լուսանկար

Սպորտ
«Յունիբանկ» ԲԲԸ-ն դարձավ ՀՀ ըմբշամարտի ֆեդերավիայի գլխավոր հովանավորը: Համագործակցության պայմանագիր ստորագրվեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի միջև:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ձեռքբերումները եւ ուրախ ենք աջակցել մեր մարզիկներին, վստահ եմ, նոր մրցաշրջանում կրկին փայլուն հաղթանակներով կուրախացնեն երկրագուներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց  Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
 
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը լրագրողներիս վստահեցրեց.«Վստահ եմ, որ այս համագործակցությունից գոհ կլինեն բոլոր ներգրավված կողմերը: Բանկը մեզանից ակնկալում է, որ մեր արդյունքները բարելավենք, իսկ մենք էլ ակնկալելու ենք, որ բանկը շարունակական ֆինանսավորում իրականացնի ու գնանք առաջ: Վստահեցնում եմ, որ հայկական ընմբշամարտի զարգացմանն ուղղված աշխատանքի պտուղների վայելելը երկար սպասեցնել չի տա: Օգտվելով առիթից, ըմբշամարտի մեծ ընտանիքի կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  Յունիբանկի ղեկավարությանը»:
 
Նկատենք, որ բանկի ֆինանսական աջակցությամբ այս տարի բացվեց Unisport մարզական ակումբը, որը նպաստելու է տարբեր մարզաձևերի, այդ թվում՝ ըմբշամարտի առաջխաղացմանը: Unisport մարզական ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանն իր հերթին կարևորեց Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված այս ծրագրերը՝ դիտարկմամբ. «Սպորտը մշտապես ֆինանսներ է պահանջում: Ուրախ ենք, որ Յունիբանկն իր ողջ գործունեության ընթացքում ակտիվորեն աջակցում է մարզիկներին և սպորտային տարբեր միջոցառումների անցկացմանը:
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ