ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին Ուկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ) Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ) Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցում Շտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. Իգիթյան Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետ Ալիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուր Վլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)

Պարոն Զատուլինը պետք է նշի, թե ովքեր են բանակցել իրենց հետ. Գառնիկ Դանիելյան

Տեսանյութեր

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը եւ խնդրեց ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրենց: Սակայն ռուսական կողմը հրաժարվեց` պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ էր դրել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին: Մոսկվայում ենթադրում էին, որ փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, եւ չէին ցանկանում խառնվել դրա մեջ։ Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ: Նա մասնավորապես ընդգծեց, որ տեղյակ չէ, թե 2021 թվականին ովքեր եւ ում հետ են բանակցել Ռուսաստանում, եւ թե ինչ նկատի ունի Կ. Զատուլինը:

— Ընդդիմությունը, որն այսքան տարի պայքարում է այս իշխանության դեմ, արտաքին որեւէ մի հովանավոր չի ունեցել: Ավելին ասեմ` մեր պայքարի արդյունքի չհասնելու պատճառներից, երեւի, մեկն էլ այն էր, որ ընդդիմության շարժումն ազգային է, այն հայ ժողովրդի շարժումն է: Սա ո՛չ Ռուսաստանի շարժումն է, ո՛չ Արեւմուտքի: Ես ընդհանրապես դեմ եմ որեւէ շարժման, որն ունի արտաքին, այսպես կոչված, ակնհայտ հովանավորներ: Իհարկե, մենք կողմ ենք Ռուսաստանի հետ լավ դաշնակցական հարաբերություններին, բայց այն շարժումները ու այն նպատակը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հասնի վերջնարդյունքում, չպետք է բխի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արեւմուտքի շահերից, այլ պետք է բխի հայ ժողովրդի շահերից: Ցավով եմ արձանագրում, որ մեր պայքարը չի հաջողվել, որովհետեւ մաքուր ազգային շարժում է եղել: Պարզ ասեմ` բոլոր երկրներին ձեռնտու են Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի նմանները, որովհետեւ իրենք ինչ ուզեն, կարող են անել` մեկն ի վնաս մեր, մյուսը հօգուտ իրենց շահերի: Խնդիրն այն է, որ ամեն անգամ իրենք, այս կամ այն արտաքին խաղացողների մոտ ծնկի իջնելով, գաղտնի բանավոր փոխըմբռնումներով պայմանավորվածություններ են ձեռք բերել` ի վնաս Հայաստանի Հանրապետության: Ինչ վերաբերում է պարոն Զատուլինին, նա հայ ժողովրդի համար եղել է մեծ բարեկամ, Արցախի անկախության ինքնիշխանության մեծ ջատագով ու աջակից: Բազմիցս տեսել եմ իր վերաբերմունքն Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Ուստի` ամենայն հարգանքով պետք է ասեմ, որ նա` որպես Պետդումայի պատգամավոր, նաեւ պետք է նշի, թե ովքեր են բանակցել իրենց հետ, որն է խնդիրը, որ ՌԴ-ն մինչեւ հիմա ասում է, թե Հայաստանն իր դաշնակցային պարտականությունները չի կատարում այս կամ այն հարցով: Հիշեք, թե ինչպես վնաս հասցվեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը` գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելով: Բայց ամեն անգամ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելով` պարզ չխոսվեց այս մասին:

— Ըստ Կ. Զատուլինի` ռուսական կողմը մտավախություն ուներ, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Մոսկվայում ենթադրում էին, որ փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել: Իրականո՞ւմ կար մտադրություն հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

— Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո` բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում էին, թե ինչ տվել, տվել է Նիկոլը Փաշինյանը, էլ ի՞նչ պետք է տա, արդեն պետք է ապրենք խաղաղ ու հանգիստ, լավ պայմաններում, հիմա տեսնում են, որ ամեն օր զիջումներ ենք ունենում, եւ սա չափազանցություն չէ: Ամեն օր ինչ-որ մի բան զիջում ենք մեր պետության եւ շահերի հաշվին: Պարզ է, որ հնարավոր է` լինեն պետություններ, որոնց համար ձեռնտու լինի Հայաստանի շահերի հաշվին որեւիցե մի բան ստանան, բայց նորից եմ կրկնում` ո՛չ Ռուսաստանի շահը, ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Իրանի Իսլամանական Հանրապետության, մեզ չպետք է հետաքրքրի: Մեզ պետք է հետաքրքրի այն, որ օր առաջ այս իշխանություններին հեռացնենք, կապ չունի` ով ինչ կասի, կարեւորը` կարողանանք մեր շահն առաջ տանել: Իսկ մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ այն ընդդիմությունը, որը հիմա պայքարում է, մաքուր ազգային է, եւ այն բոլոր խոսակցությունները 5-րդ շարասյան մասին, վերաբերում է միայն մեկ քաղաքական միավորի` «Քաղաաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն առաջնորդվում է բոլորի շահերով` բացի հայ ժողովրդի շահերից: Իրենցից լավ 5-րդ շարասյուն գոյություն չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top