«Ակնհայտ էր, որ խաղալով նիկոլի դաշտում առանձին-առանձին, ընդդիմությունը որեւէ արդյունք չէր կարող ստանալ, եւ ակնհայտ էր, որ դրանով ընդդիմությունը լեգիտիմացրեց նիկոլի ընտրությունները...
...Եվրամիության դիտորդները այսուհետ կգան Հայաստան ու կգնան առանց զննման, այսինքն դիտորդը գալիս է Հայաստան՝ բերում է ինչ ուզում է հետը՝ առանց զննելու, առանց մաքսային որեւէ ստուգումների... ... դա նշանակում է, որ դիտորդները իրենց հետ բերելու են գաղտնի սարքավորումներ, նաեւ ուրեմն, գաղտնալսող սարքավորումներ, որոնցով ուսումնասիրելու են Ռուսաստանի, Իրանի հնարավորությունները: ... Մի տարուց ավել կանգնած են՝ ի՞նչ օգուտ տվեցին... (խոսքը արեւմուտքի դիտորդների մասին է՝ Ա. Հ.)
... Այն ժամանակ խոսք կար, որ պետք է դիմել Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը պրոտեկտորատի տակ վերցնի Արցախը: ... Ծագում է մի շարժում, որն ասում է. «Այլ երկրի կազմում չպիտի լինի Արցախը:» Տեսեք, թե ի~նչ օպերացիա իրականացվեց այդ «Հայաքվե» կոչված խայտառակ եւ վնասակար գործընթացով: ...
Սրանցով՝ բոլորին միասին վերցրած, ընդդիմություն-իշխանություն՝ առանձնապես տարբերություն չկա, այ, դրանցով միասին վերցրած Հայաստանը պարզպես գլորվում է... Գլորվում է դեպի անդունդ...
... Հայաստանում անբնական հանդարտություն է տիրում... Կան իհարկե մարդիկ, ովքեր մեզ նման մտահոգված են, խիստ դառնացած, բայց այդ մարդիկ էլ տեսնում են, որ իրենք, ցավոք սրտի, մեծամասնություն չեն:
... Նույն գաղափարախոսությունն ունեցող, կամ գոնե մոտ գաղափարախոսություն ունեցող ուժերը այսօր պետք է միավորվեն, ստեղծեն ընդհանուր ուժ եւ այդ ուժով գնան առաջ, որպեսզի մենք Հայաստանը կարողանանք փրկել այն մարդկանցից, ովքեր հասցրել են Հայաստանը այս օրին:», — Հայկ Բաբուխանյան: