Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո

Պետք են ավարտական դատավճիռներ. եվրոպական կառույցները փորձում են փրկել Նիկոլի դեմքը

Թեմա

«Իրավունքի» հետ զրույցում «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ուշագրավ փակագծեր է բացել, թե ինչ է իրականում այս օրերին տեղի ունենում դատական համակարգում:

— Իմ տեղեկություններով` եվրոպական կառույցները քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղիղ ասել են, որ շատ եք ձգձգում դատական նիստերի քննությունը, ինչն արդեն խնդրահարույց է դառնում իրենց համար: Նաեւ գիտեմ, որ Վենետիկի հանձնաժողովն է փակ քննարկումների ժամանակ նման խնդիր բարձրացրել: Ասում են` կա՛մ գործերը կարճեք, կա՛մ արագացրեք, մեղադրական վճիռներ հրապարակեք, որպեսզի կարողանանք միջազգային ատյաններում ձեր դեմքը փրկենք: Սա ձեզ ասում է մարդ, ով վերջերս է վերադարձել եվրոպական կառույցներից: Այդ տեղեկատվությունն ինձ փոխանցեցին եւ ասացին` այո՛, իրենց  մտահոգում է ամիսներով ձգձգվող դատական գործերը, եւ իրենց պետք են կայացված դատավճիռներ, որպեսզի կարողանան ասել, թե Նիկոլ Փաշինյանը հասարակությանը տվել է ամբողջական դատավճիռներ: Եվ նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությունը դատական գործերի վերաբերյալ` ուղերձ էր դատական համակարգին, թե` արագացրե՛ք, ինձ տվեք ավարտական դատական վճիռներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ