Սպերցյանը սկսել է համագործակցել Մխիթարյանի գործակալի հետ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սկսել է համագործակցել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան բրազիլացի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, հաղորդում է Transfermarkt-ը։
Վերջինս համագործակցում է նաև Էրլինգ Հոլանդի, Մարկո Վերատիի, Մատեյս Դե Լիխտի ու այլ անվանի ֆուտբոլիստների հետ։