Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, Խորվաթիայի ընտրանու ավագ Լուկա Մոդրիչը լուսանկար է հրապարակել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանի հետ։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը Խորվաթիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղից հետո մարզաշապիկներով փոխանակվել է խորվաթների ավագ Լուկա Մոդրիչի հետ:
Հայ ֆուտբոլիստը ևս լուսանկարներ է հրապարակել իր սոցցանցում Մոդրիչի հետ։