Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո

Անձրեւ Էջմիածնում. Ալլա Հակոբյան

Մշակութային

Կատարում՝ Ալլա Հակոբյան

Խոսքերի հեղինակ՝ Ալլա Հակոբյան

Երաժշտության հեղինակ՝ Ալլա Հակոբյան

ԱՆՁՐԵՎ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Կամաց-կամաց՝

Հեռու-հեռվից,

Սեւ ամպերով

Երկինք պատվեց...

Եւ մթագնեց

Կապույտը ջինջ,

Ծառ ու ծաղիկ

Մի պահ լռեց...

Փայլատակեց

Շանթը բեկված՝

Մարդն արարած

Երկյուղով պատսպարվեց...

Զարհուրելի

Մի դղրդոց

Քո զայրույթի ցասումը

Մեզ հասցրեց:

 

Կաթիլ-կաթիլ

Երկինք լացեց...

Ջուրը թափվեց

Կենարար...

Կաթիլ-կաթիլ

Վշտերը իմ

Կուտակվեցին

Եւ ժայթքեցին...

Եւ միասին՝

Երկինքն ու ես,

Խառնվեցինք

Եւ տեղացինք...

Կաթիլ-կաթիլ

Հոգիս լացեց՝  

Հավատարիմ անձրեւն

Արտասուքը իմ թաքցրեց...               

 

Կաթիլ-կաթիլ

Ափերիս մեջ

Անձրեւը Քո

Եւ արտասուքն իմ խառնվեց...

Եվ ըմպեցի

Աստվածային

Խառնուրդը այդ

Երկրի եւ երկնքի...

Լի բերկրանքով

Եւ հիացած,

Բավարարված հոգիս

Գովերգում է Քեզ, Աստված...

 

Լի բերկրանքով

Եւ շնորհակալ

Իմ խաղաղված հոգին

Միշտ օրհնում է Քեզ, Աստված...

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ