Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը

Ականջներիդ օղ արեք, որ դուք ձեր նիքոլի հետ էդքան չկաք որ Արցախի Հերոս Սերժ Սարգսյանի անունը նույնիսկ արտաբերեք այ հողատու ոչմիբաններ. Միքայել Գրիգորյան

Զարկերակ
թրքասեր քպ-ի կարկառուն ներկայացուցիչ, պսեվդո դիվանագետ վահագն ալեքսանյանն իր վերջին հարցազրույցում փորձ է արել անդրադառնալ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վարած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես ՀՀ - ՀԱՊԿ համագործակծությանը: վահագն ալեսանյանը ամենայն հավանականությամբ ապրում և «արարում» է այլ իրականությունում, որտեղ Հայաստանը ամեն օր ստանում տասնյակ հազարավոր տոննա ռազմաբեռ, և նա իր խորհրդարանական կոլեգայի հետ միասին հաշտ և համերաշխ ապրում է թշնամու հետ՝ կողք կողքի: Նման դիրքորոշում հայտնած ուժի ցանկացած ներկայացուցչի հայտարարություն կամ պնդում, որը վերաբերվում անվտագությանը և ռազմական ոլորտին արժեք չունի: Ժողովուրդը լավ հիշողություն ունի, և վստահեցնում եմ դեռ չի մոռացել այն ժամանակները երբ բոլորս հանգիստ ապրում էինք մեր Երկրում, ունեինք Ազատ և Անկախ Արցախ, իսկ թշնամին բոլոր միջազգային հարթակներում միշտ մեզանից հետ էր ամեն հարցում: Թշնամին այն ժամանակ ոռնում էր, որ իրեն ստիպում են ընդունել Արցախի անկախությունը: ՌԴ-ն լիարժեք կատարում էր իր դաշնակցային «պարտականությունները», ՀԱՊԿ-ը նույնպես և այդ ամենը հենց Սերժ Սարգսյանի վարած ճշգրիտ հաշվարկած և հայանպաստ քաղաքականության արդյունքն էր: Վահագ, քո կապիտուլյանտ ղեկավարը, ով կարծես ձգտում է իր վրա դաջել կրկնակապիտուլյանտի պիտակը, Հայաստանին և Արցախին միայն դժբախտություն է բերել: Հողատու դավաճանը մի «քոռ կոպեկի» օգուտ տված չկա Հայաստանին, փոխարենը նրա սեփական կետից վարած բանակցությունները և քաղաքականությունը բերեցին միլիարդավոր դոլլարների վնասի՝ հանձնված ռազմամթերք, կորսված Հայրենիք և հազարավոր զոհեր:
Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը հաղթնակած պետություն էր, Սերժ Սարգսյանի օրոք հայը և Հայաստանը մեջքն ուղիղ էին աշխարհի ցանկացած վայրում, իսկ նիքոլի օրոք պարտվածի պիտակը հետապնդում է Հայաստանին բոլոր հնարավոր ոլորտներում: Դուք ձեր շայկով, անլվա բերաններդ բացելուց առաջ պտի լավ մտածեք թե ում վարած քաղաքականությունն եք քննարկում, ձեր չափ ես երկրին ոչ ոք էսքան վնաս չի տվել և դժվարել տա:
Եվ ամենակարևորը, հիշեք և ականջներիդ օղ արեք, որ դուք ձեր նիքոլի հետ էդքան չկաք որ Արցախի Հերոս Սերժ Սարգսյանի անունը նույնիսկ արտաբերեք այ հողատու ոչմիբաններ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ