Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԷԻ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՅՍ ՄՐՑԱՇԱՐԻՆ».ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սպորտ

Վերջերս, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայացած Բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ժամանակ, բրոնզե մեդալ է նվաճել մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, նա Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում այսպես մեկնաբանեց մրցաշարը. «Հանդես եկա 86 կգ քաշային կարգում։ Երկու մենամարտ ունեցա, սկզբից հաղթեցի Խորվաթիայի ներկայացուցչին 5։0 հաշվով, հաջորդ մենամարտում, ափսոս 4։1 հաշվով պարտվեցի ազգությամբ ռուս մրցակցիս ու այդպես արժանացա բրոնզե մեդալի։ Մի քանի օր էի պատրաստվել այս մրցաշարին, վերականգնվելու ժամանակ քիչ ունեի, քանի որ սրանից առաջ էլ Եվրոպայի գավաթի խաղարկությանն էի մասնակցել ու կրկին բրոնզե մեդալի արժանացել։ Սրանով չեմ սահմանափակվի ու կձգտեմ հետագայում փոխել մեդալի գույնը»։

- Շնորհակալություն, Ռաֆայել, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։ Իսկ Ռաֆայելի անձնական մարզիչը ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐԿԱՐՅԱՆԸ, նշեց. «Ռաֆայելը կարող էր ավելի բարձր հարգի մեդալ նվաճել, ափսոս բավարարվեց բրոնզով, սակայն հետագայում մեծ սպասելիքներ ունեմ նրանից»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ