Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Ակնհայտ է, որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ. Էդուարդ Շարմազանով

Թավշյա տեռոր

Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ։

Երբ մենք ասում էինք Ալիեւ-Փաշինյան տանդեմը համաձայնեցված է գործում,ոմանք թերահավատ էին։

Բայց փաստ է,որ  2018-ի Դուշանբեի վերելակից սկսած Նիկոլը սկսեց առանձին հակահայկական ու հակաղարաբաղյան խաղ խաղալ Ալիեւի կանոններով։

Սկզբում նա խնդրեց չկրակել ,որ ազատվի նախկինների խորհրդարանից։

Հետո ասեց՝Արցախը Հայաստան է եւ վերջ ,որը կանաչ լույս վառեց ադրբեջանական ագրեսիայի համար։

Հետո մերժեց  միջնորդների առաջարկներն ու ուլտիմատում ներկայացրեց նրանց։

Երկուսով պայմանավորված բերեցին պատերազմ։

Պատերազմի ընթացքում Փաշինյանն առնվազն երկու անգամ մերժեց ՌԴ պատերազմը դադարեցնելու առաջարկը,ըստ որի Շուշին ու Արցախի Հանրապետության մեծ մասը մնում էին հայկական վերահսկողության տակ։

Փաշինյանի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհը ,Սեւ լճի 30 տոկոսն ու մեր հայրենիքի 41 քառ.կմ հանձնվեց թշնամուն։

Նրա եւ Ալիեւի համաձայնությամբ 2022-ի օգոստոսի վերջին հայաթափվեց Լաչինի շրջանը։

Այնուհետեւ Փաշինյան-Ալիեւ զույգը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Սրան հաջորդեց Արցախի շրջափակումը,որն ակնհայտ երեւում էր համաձայնեցված էր կամ առնվազն անակնկալ չէր Նիկոլի համար։

Ամիսներ շարունակ Փաշինյանը ոչ միայն մատը մատին չտվեց,այլ Ալիեւի հետ համաձայնության գալով  պատրաստում էր Արցախի ադրբեջանացումը։

Ու սրա մասին տեղյակ էին բոլորը։

ՌԴ-ն գոռում էր,որ Նիկոլը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում,նույնն ասում էր՝ Բորելը։

Ալիեւ - Փաշինյան համագործակցության կուլմինացիան եղավ 2023-ի սեպտեմբերին,երբ Արցախի վրա հարձակման ժամանակ Նիկոլն ասեց,որ չի ներքաշվելու պատերազմի մեջ,իսկ մի քանի օր անց էլ ասեց Արցախում էթնիկ զտման դեպքեր չկան։

ՄԱԿ ԱԽ նիստին Նիկոլի այս ադրբեջանահաճո միտքը մեջբերեց Բայրամովը:

Նույն Բայրամովն ասօր ասել է,«որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին»։

Ու Նիկոլի տեղյակ լինելու ու ոչինչ չանելու մասին գիտեին եւ Մոսկվայում,եւ Բրյուսելում, եւ Վաշինգտոնում։

Բոլորը գիտեին,որ Նիկոլի ձեռքով ու գիտությամբ է հայաթափվել Արցախը։

Պատահական չէր ՌԴ նախխգահ Պուտինի ակնարկը,որ «Երեւանում Բաքվի բանտերում հայտնված Ղարաբաղի  նախկին ղեկավարներին չեն ուզում տեսնել»։

Չեն ուզում տեսնել,որովհետեւ իրենք են հանձնել Արցախի ղեկավարներին Ալիեւին ու հայաթափել Արցախը։

Սա է իրականությունը։

Արցախ հանձնող ու հայաթափողը,հանձնելու է նաեւ Հայաստանը,եթե մնաց…

https://t.me/eduardsharmazanov/6471

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։