⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Սեքսապաթոլոգը պատմել է տղամարդու և կնոջ օրգազմի տարբերության մասին

Առողջապահական

Կանանց օրգազմը տղամարդկանց օրգազմից տարբերվում է ուղեղի ակտիվության եւ իրավիճակի վերահսկողության աստիճանով, ասել է բժիշկ-սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, մանկաբարձ-գինեկոլոգ Անդրեյ Բուլախը: Դրանց տարբերության մասին մասնագետը զրուցել է РИАМО-ի հետ։

Բուլախն հղում է արել հետազոտություններին, որոնք ցույց են տվել, որ գագաթնակետին տղամարդկանց մոտ ակտիվանում են ուղեղի երեք-հինգ գոտիները, մինչդեռ կանանց մոտ ակտիվության փոփոխություն է տեղի ունենում մինչև 30 գոտի, ուստի նրանց մոտ օրգազմն ավելի էներգածախսատար է: «Սակայն կան նաեւ դրական կողմեր. տղամարդու մոտ օրգազմն ավելի քիչ արտահայտված է, այն տեւում է մինչեւ վեց վայրկյան։ Կանանց օրգազմն ավելի հարուստ է հուզական և ֆիզիկական զգացողություններով, այն ավելի երկարատև է՝ մոտ երկու անգամ», — մանրամասնել է սեքսապաթոլոգը։

Մասնագետը հիշեցրել է, որ տղամարդկանց մոտ սեռական լիցքաթափումը կապված է սերմնաժայթքման հետ, որը պարտադիր պայման է բեղմնավորման համար, իսկ կանանց օրգազմը պարտադիր չէ հղիության առաջացման համար, ուստի միշտ չէ, որ լինում է: «Բացի այդ, պետք է հաշվի առնել ևս մեկ բնական մեխանիզմ՝ օրգազմի ժամանակ վերահսկողությունը կորչում է։ Իսկ կինը բնության տեսանկյունից ավելի կարևոր է. նրանից է կախված տեսակների գոյատևումը: Այդ պատճառով վերահսկողության գործառույթը մնում է կնոջ վրա», - ասել է Բուլախը։

Վերջապես, նշել է սեքսապաթոլոգը, տղամարդն ու կինը տարբեր վերականգնողական շրջաններ ունեն հաջորդ օրգազմից առաջ։

Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր ռեֆրակտորային՝ գրգռվածության, շրջան։ Կինը կարճ ժամանակ անց կարողանում է կրկնակի օրգազմի հասնել։ Տղամարդուն վերականգնման համար ժամանակ է պետք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ