«Կիսով չափ հայ». ջազ երեկո՝ Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ
Մշակութային
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում են «Armeno a meta'» («Կիսով չափ հայ») ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար եւ գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ:
Համերգին մասնակցում են նաեւ Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս) եւ Տիգրան Հարությունյանը (շեփոր): Համերգի հատուկ հյուր՝ Սոֆյա Թումանյան (մեցցո-սոպրանո):
Կհնչեն իտալացի կոմպոզիտորների հայտնի երգերի գործիքային կատարումներ: Տոմսերի արժեքը՝ 4000-10000 դրամ: