«Մենք ու Մունք». տեղի կունենա հայկական ջազի եւ շախմատի երեկո
Մշակութային
Ս.թ. դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 20:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի եւ շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։
Համերգը կազմակերպվում է Արարատ Բանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի եւ Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։
Համերգային ծրագիր
1. «Ֆանտազիա Ա. Այվազյանի երգերի մեղեդիներով» (մշ՝ Մ.Մավիսակալյան)
2. «Մեղեդի» (Ա. Բաբաջանյան/ մշ.՝ Ա. Հյուսնունց)
3. «Ծաղկաձոր» (Ստ. Շաքարյան)
4. «Քարավան» (Ալ. Հարությունյան/մշ.՝ Մ. Ուլիխանյան)
5. «Նոկտյուրն»- Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)
6. «Անուրջներ» - Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)
7. «Promenade» - (Ռ. Ամիրխանյան/մշ.՝ Ա. Մարտիրոսյան)
8. «Արևոտ անձրև» - Ինգա Արշակյան (Ռ. Ամիրխանյան)
9. «Քառսուն կարաս» - Ինգա Արշակյան (Ինգա-Անուշ Արշակյաններ)
10. «Շողեր ջան» - Ինգա Արշակյան (ժող./ մշ.՝ Ա. Հյուսնունց)
11. «Կեսկատակ» - (Ա. Հյուսնունց) 12․«Վաղարշապատի պար» - (ժող./մշ.՝ Ա. Հյուսնունց)
Մինչ համերգը` ժամը 18:00-ին նախասրահում կանցկացվի նաեւ շախմատի սեանս գրոսմայստերների հետ, որի գործընկերներ Մուսա գինիներ, Չեսիֆայ եւ Կաիսա Շախմատի սեանսի համար նախապես գրանցումը պարտադիր է, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են: Սեանսի գրանցման, մասնակցության մանրամասների եւ կոլեկտիվ հայտերի դեպքում դիմել հիմնադրամին անձնական նամակով կամ՝ 033 014090 հեռախոսահամարով:
Տոմսեր կարող եք ձեռք բերել մեր գործընկեր կայքից՝ tomsarkgh.am եւ համերգասրահի տոմսարկղից կամ հետեւյալ կայքից՝ khachaturianhall.am: Մինչ անմոռանալի հանդիպում: