Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Եվրոպայի չեմպիոնը դարձավ 31 տարեկան

Սպորտ

Դեկտեմբերի 2-ը, Գյումրեցի անվանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԻ ծննդյան օրն է, 31-րդ տարեդարձն է նշում։

Iravunk. com - ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել օրվա հոբելյարի հետ։

- Շնորհավորում ենք, Հովհաննես, ծննդյան տարեդարձի առթիվ, նորանոր նվաճումներ, ամենայն բարիք մաղթում։

- Շնորհակալ եմ, կուզենամ, որ ամենակարևորը խաղաղություն լինի մեր երկրում։

- Իսկ առաջիկայում մենամարտ երբ կլինի։

- Այս տարի չի լինի, հավանաբար գարնանը կունենամ մենամարտ, քանի որ այժմ ձեռքերի վնասվածք ունեմ։

Հավելենք, որ Բաչկովը բռնցքամարտով սկսել է զբաղվել 7 տարեկանում, 1999 թվականից։ 2019 թվականին Մինսկում կայացած Եվրոպական խաղերում հաղթելով դարձել է Եվրոպական խաղերի հաղթող և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Բաչկովի մարզական կարիերան հարթ չի ընթացել, տարբեր մրցաշարերում նրա ձեռքից հաղթանակները կորզել են մրցավարները կողմնակալության հետևանքով։

Իսկ այս տարվա մայիսին, Բաչկովը, հանդես գալով 63,5կգ քաշային կարգում, հաղթել է թուրք մրցակցին Կանլի Բիլգե Կագանին ու բրոնզե մեդալ նվաճել Աշխարհի առաջնությունում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ