Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ) «Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է Ո՞ր գինիներն են համադրվում պանրի հետ Կյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածը Բրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունը

Ֆրանսիական «տանիքին» երեւի արդեն Նիկոլն էլ չի հավատում

Վերլուծություն

Ֆ­րան­սիա­յի Սե­նա­տը օ­րերս հաս­տա­տեց, որ Հա­յաս­տա­նին կա­րող են մա­տա­կա­րար­վել CA­E­SAR հրե­տա­նա­յին հա­մա­կար­գեր, ինչ­պես նաեւ եւս 26 «Bastion» զրա­հա­մե­քե­նա: Լավ են այս զի­նա­տե­սակ­նե­րը, թե՝ ոչ, դա դեռ խնդրի մի կողմն է: Ա­մեն դեպ­քում՝ ո­չինչ, է­լի պետք կգան:

ՄԱԿՐՈՆԸ ՆՈՐԻՑ ՄԵՅԴԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ

­Բայց հաս­կա­նա­լի է, որ այս­տեղ խնդի­րը միայն ռազ­մա­կա­նը չէ, ա­վե­լի կոնկ­րետ՝ ռազ­մա­կան կող­մը երկ­րորդ պլա­նում է: Ա­ռաջ­նա­յի­նը, ի­հար­կե, հար­ցի քա­ղա­քա­կան կողմն է: Այ­սինքն, Մակ­րո­նը նախ բա­վա­կա­նին կտրուկ քայ­լե­րով փոր­ձեց Նի­կո­լի մի­ջո­ցով տե­ղա­վոր­վել հա­րավ­կով­կաս­յան խա­ղա­տախ­տա­կին, թե­րեւս նաեւ Աֆ­րի­կա­յում ու­նե­ցած ծանր կո­րուստ­նե­րը ներֆ­րան­սիա­կան հար­թա­կում մար­սե­լի դարձ­նե­լու հա­մար: Բայց ստա­ցավ բա­վա­կա­նին լուրջ հար­ված ոչ միայն Ադր­բե­ջա­նից, այլ նաեւ Ռու­սաս­տա­նից եւ Ի­րա­նից: Զու­գա­հե­ռա­բար, այն բա­նից հե­տո, երբ Ուկ­րաի­նա­յից հայ­տա­րա­րե­ցին, որ Ֆ­րան­սիան ի­րենց ոչ թե զենք է մա­տա­կա­րա­րում, այլ ան­պետք աղբ, եւ Փա­րիզն էլ ի պա­տաս­խան հայ­տա­րա­րեց, թե այ­լեւս ո­չինչ չի նվի­րե­լու, ե­թե ուկ­րաի­նա­ցի­ներն ու­զում են, թող գնեն, դա ե­կավ հիմ­նա­վո­րե­լու, որ նաեւ ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին Մակ­րո­նը տեղ չու­նի: Չ­նա­յած, նրա կող­մից վեր­ջին ժա­մա­նակ­ներս նաեւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հաշ­վին քա­ղա­քա­կան դի­վի­դենտ­ներ ստա­նա­լու փոր­ձեր նկատ­վե­ցին եւ դեռ նկատ­վում են: Սա­կայն այս հարթա­կում եւս նրան հու­շե­ցին՝ հե­ռու մնա, սա քո խել­քի բա­նը չէ: Եվ այն, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք կա­տա­րած վեր­ջին եւ նո­րից ձա­խող­ված այ­ցից հե­տո ֆրան­սիա­կան սե­նա­տը նո­րից սկսեց հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յան մա­սին մտածել, կար­ծես թե սկսում է նման­վել նրան, որ Մակ­րոնն այ­լեւս ի­րեն ի ցույց դնե­լու տեղ չգտնե­լով, մնա­ցել է Նի­կո­լի հույ­սին:

Չ­նա­յած, նաեւ զգաց­վում է, որ Փա­րիզն այս ան­գամ շատ ա­վե­լի զգու­շա­վոր է: Ա­մեն դեպ­քում, երբ մի գլուխ խո­սում են Հա­յաս­տա­նին ոչ հար­ձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նութ­յուն տա­լու մա­սին, հենց նման զգու­շա­վո­րութ­յան մա­սին է ակ­նար­կում: Ա­սենք, մի­ջին մա­կար­դա­կի զի­նա­տե­սակ­նե­րի հա­մե­մա­տա­բար փոքր խմբա­քա­նակ­նե­րի մա­տա­կա­րա­րու­մը եւս ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից գրե­թե բան չի կա­րող փո­խել: Այ­սինքն, թե ի­րա­կա­նում ինչ է Հա­յաս­տա­նում ու­զում Մակ­րո­նը, դեռ դա թող­նենք մի կողմ՝ ֆիք­սելով, որ այն, ինչ նա ա­ռա­ջար­կում է Հա­յաս­տա­նին, ո­րե­ւէ կերպ չի հիմ­նա­վո­րում «փրկ­չի» այն կեր­պա­րը, ո­րը նի­կոլ­յան վար­չա­կար­գը փոր­ձում է վե­րագ­րել Ֆ­րան­սիա­յին՝ դրա­նով ձգտե­լով երկ­րում տրա­մադ­րութ­յուն­ներ ստեղ­ծել, թե հրա­ժար­վե­լով ռու­սա­կան անվ­տան­գա­յին հա­մա­կար­գից, կա­րող է դրան այ­լընտ­րանք գտնել Եվ­րո­պա­յում`  ի դեմս ա­ռա­ջին հեր­թին Ֆ­րան­սիա­յի:

Ա­սենք, վեր­ջին ժա­մա­նակ­ներս կա­րե­լի է նկա­տել, որ բա­վա­կա­նին թու­լա­ցել է նաեւ Եվ­րո­պա­յի եւ Ֆ­րան­սիա­յի վրա հույս դնե­լուն միտ­ված հա­յաս­տան­յան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի քա­րոզ­նե­րը: Պատ­ճա­ռը եւս կա­րե­լի է հաս­կա­նալ: Նի­կո­լը, թե­րեւս, մեծ հույ­սեր ու­ներ, որ վեր­ջա­պես կկա­րո­ղա­նա եվ­րո­պա­կան հար­թա­կում Ա­լիե­ւի հետ ինչ-որ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել, ին­չը, թե­րեւս, նրան ներշն­չել էին դեռ Պ­րա­հա­յի տխրահռ­չակ հան­դիպ­ման ժա­մա­նակ­նե­րում: Արդ­յուն­քում, թեեւ Նի­կո­լը, ըստ ա­մե­նայ­նի, այդ խոս­տում­նե­րից ո­գե­ւոր­ված, կտրուկ դեմ գնաց ինչ­պես նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի հի­ման վրա պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու` կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծար­կե­լու ծրագ­րե­րին, այն­պես էլ ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին, սա­կայն հի­մա բախ­վել է իր հա­մար այն տխուր ի­րո­ղութ­յա­նը, որ Ա­րեւ­մուտքն այդ խոս­տում­նե­րը պար­զա­պես չի կա­րո­ղա­նում կա­տա­րել: Այ­սինքն, չի կա­րո­ղա­նում Ա­լիե­ւին տա­նել Բր­յու­սել՝ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու, եւ վերջ: Նախ Եվ­րո­պան փոր­ձեց հա­մո­զել, ճնշել, չստաց­վեց: Ա­պա կոշտ սպառ­նա­լիք­նե­րի ան­ցավ Վա­շինգ­տո­նը, է­լի ա­պարդ­յուն: Ա­լիե­ւի հետ Բ­լին­քե­նի վեր­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցը ե­կավ հու­շե­լու, որ Վա­շինգ­տո­նը սպառ­նա­լիք­նե­րի լեզ­վից ան­ցել է հա­մո­զե­լուն, սի­րա­շա­հե­լուն: Սա­կայն նո­րից դեռ արդ­յունք տե­սա­նե­լի չէ:

Ա­լիե­ւը, հի­շեց­նենք, պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել է՝ պատ­րաստ է բա­նակ­ցել ՌԴ-ի միջ­նոր­դութ­յամբ, պատ­րաստ է ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րի, ա­սենք, Թ­բի­լի­սիում: Եվ վերջ, Եվ­րո­պա մեկ­նել չի ու­զում: Ու կար­ծես թե գնա­լով միայն էլ ա­վե­լի են ամ­րապնդ­վում այն գոր­ծոն­նե­րը, ո­րոնք էլ ա­վե­լի են ամ­րաց­նում Ա­լիե­ւին նման ո­րոշ­ման դրդող գոր­ծոն­նե­րը: Մեկ պարզ օ­րի­նակ: Երբ այ­սօր Արեւ­մուտ­քում բո­լո­րը բա­ցա­հայտ խո­սում են, որ ռուս­նե­րի հետ պետք է Ուկ­րաի­նա­յում սկսել բա­նակ­ցել, Ա­լիե­ւի հա­մար եվ­րո­պա­կան բա­նակ­ցա­յին հար­թա­կը, ո­րը Մոսկ­վան բա­ցա­հայտ հա­մա­րում է թշնա­մա­կան, հա­զիվ թե ըն­դու­նե­լի դառ­նա: Ա­վե­լին, վեր­ջին օ­րե­րին Ուկ­րաի­նա­յի պար­տութ­յան թե­ման բա­վա­կա­նին ակ­տիվ է նաեւ թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րում, եւ նման ազ­դա­կը, ի­հար­կե, Ա­լիե­ւը աչ­քա­թող չի ա­նի:

ԱԼԻԵՎԸ ՉԻ ՈՒԶԵՆԱ ԵՐԿԱՐ ՍՊԱՍԵԼ

Այս­պի­սով, Նի­կո­լը հայտն­վել է մի այն­պի­սի վի­ճա­կում, ո­րի պա­րա­գա­յու­մ ան­գամ ֆրան­սիա­ցի­նե­րի CA­E­SAR-ներն ու «Bas­ti­on»-նե­րը, թե­րեւս, ոչ թե հու­սադ­րող, այլ ա­վե­լի հու­սա­հա­տեց­նող գոր­ծոն կա­րե­լի է հա­մա­րել. խոս­տա­նում էին «ոս­կու սա­րեր», եւ երբ դրա փո­խա­րեն գա­լիս է մի­ջին մա­կար­դա­կի ինչ-որ տեխ­նի­կա՝ հա­մեմ­ված հայ­տա­րա­րութ­յամբ, թե՝ հար­ձա­կո­ղա­կան, այն է՝ տրվա­ծից ա­վե­լի լավ զի­նա­տե­սակ­նե­րի չսպա­սեք, դա նման է ակ­նար­կի, որ քա­ղա­քա­կան հար­թա­կում եւս օգ­նում ենք այն­քա­նով, որ­քանով կա­րող ենք:

Մ­յուս կող­մից, Բա­քուն է շա­րու­նա­կում ճնշել, թե ո՞ւր մնա­ցիք, ե­կեք պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու: Ընդ ո­րում, այդ ճնշում­ներն ան­տե­սելն էլ չի կա­րող: Ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ Ադր­բե­ջա­նը կա­րող է նոր պա­տե­րազմ սկսել: Երեկվա սահմանային կրակոցները, իհարկե, մտահոգիչ են: Բայց այս պա­հին մասշտաբային պատերազմը մնում է քիչ հա­վա­նա­կան է, ո­րի օգ­տին խո­սող հեր­թա­կան հայ­տա­րա­րութ­յո­ւնը նա­խօ­րեին ա­րեց Ադր­բե­ջա­նում Ի­րա­նի դես­պան Սեյ­յեդ Աբ­բաս Մու­սա­վին, թե՝ «Բո­լորն ըն­դու­նե­ցին, որ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» գա­ղա­փա­րը չի ի­րա­կա­նա­նա» եւ հի­մա շատ ա­վե­լի  ա­ռաջ­նա­յին է հա­մար­վում տա­րա­ծաշր­ջա­նում տնտե­սա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման մի­ջո­ցով լայն կոն­սեն­սու­սի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի հի­ման վրա խա­խա­ղութ­յան հաս­նե­լու գա­ղա­փա­րը: Բայց ա­ռանց պա­տե­րազ­մի էլ Բա­քուն Նի­կո­լի վրա ճնշե­լու գոր­ծիք­ներ ու­նի: Օ­րի­նակ, երբ նա­խօ­րեին Բայ­րա­մովն ակ­նար­կեց, թե Հա­յաս­տա­նը տե­ղե­կաց­ված է ե­ղել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում «հա­կաա­հա­բեկ­չա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի» մա­սին, դրա տակ կա­րե­լի է նաեւ հաս­կա­նալ, թե ինչ կոմպ­րո­մա­տա­յին հե­ղեղ կա­րող է բաց թողն­վել Նի­կո­լի ուղ­ղութ­յամբ, ընդ ո­րում, առն­վազն 44-օր­յա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­նե­րից սկսած:

­Միա­ժա­մա­նակ քիչ հա­վա­նա­կան է թվում նաեւ վեր­ջին ժա­մա­նակ­ներս ի հայտ ե­կած թե­զը, թե Բա­քուն ինքն է այս պա­հին դան­դա­ղեց­նում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­ման գոր­ծըն­թա­ցը: Այ­սինքն, սպա­սում է, որ Նի­կո­լը նոր ընտ­րութ­յուն­ներ անց­կաց­նի, դրա­նով լի­գի­տի­մաց­նի իր իշ­խա­նութ­յու­նը՝ Ար­ցա­խը հանձ­նե­լուց հե­տո, եւ այդ պա­շա­րով գնա պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու: Սա­կայն այս­տեղ մեկ պարզ հարց կա. իսկ Բաք­վի ին­չի՞ն է պետք, թե նման պայ­մա­նա­գիր ստո­րագ­րող Հա­յաս­տա­նի ղե­կա­վարն ինչ կար­գի լե­գի­տի­մութ­յուն ու­նի: Նի­կոլն աշ­խար­հի կող­մից այս պա­հին էլ ճա­նաչ­ված է, որ­պես Հա­յաս­տա­նի վար­չա­պետ, եւ այս պա­հին էլ նրա ստո­րագ­րութ­յու­նը նույն կշիռն ու­նի, ինչ­պի­սին որ կու­նե­նա ե­թե նո­րից ընտր­վի: Եվ ե­թե նշված թե­զի ի­մաստն այն է, որ հե­տա­գա­յում հա­յաս­տան­յան այլ իշ­խա­նութ­յուն­ներ չբո­ղո­քար­կեն, ա­պա մեկ է, ցան­կութ­յան, ա­ռա­վել եւս՝ հնա­րա­վո­րութ­յան դեպ­քում բո­ղո­քար­կե­լու հիմ­քեր միշտ էլ կգտնվեն: Էլ չա­սած, որ ապ­րում ենք շատ ա­րագ փո­փոխ­վող աշ­խար­հում, թե վա­ղը ինչ գլո­բալ ի­րա­վի­ճակ կստեղծ­վի, դժվար է ա­սել, եւ դա հու­շում է, որ Ա­լիե­ւի հա­մար շատ ա­վե­լի նա­խընտ­րե­լի է օր ա­ռաջ ի­րեն ցան­կա­լի պայ­ման­նե­րով պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լը: Ա­ռա­վել եւս, ե­թե հիմք հա­մա­րենք Ի­րա­նի դես­պա­նի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­նը, որ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հետ Հեյ­դա­րո­վիչն այ­լեւս մեծ հույ­սեր չի կա­պում:

ԻՆՉ Է ՄՆՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ

­Կարճ ա­սած, ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը չկա­րո­ղա­նան շատ ա­րագ վա­խեց­նել, հա­մո­զել, սի­րա­շա­հել Ա­լիե­ւին՝ գնալ Բր­յու­սե­լում պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու, Նի­կոլն ին­քը, թե­րեւս, ստիպ­ված կլի­նի գնալ Ա­լիե­ւի ա­ռա­ջար­կած հար­թակ­նե­րում՝ Ռու­սաս­տա­նում կամ Վ­րաս­տա­նում հան­դի­պում­նե­րի:

Այս օ­րե­րին ա­մե­րի­կա­ցի­նե­րը նո­րից Վա­շինգ­տոն են կան­չել ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նին: Վա­ղուց է այն տպա­վո­րութ­յունն ա­ռա­ջա­ցել, որ հենց ա­մե­րի­կա­ցի­նե­րը կամ բրի­տա­նա­ցի­նե­րը Նի­կո­լին ինչ-որ բան հասց­նե­լու կա­րիք են ու­նե­նում, այդ պա­հին էլ գոր­ծի մեջ է մտնում Գ­րի­գոր­յա­նը: Ինչ նոր ռազ­մա­վա­րութ­յուն են պլա­նա­վո­րել Վա­շինգ­տո­նում, դժվար է ա­սել: Ի­հար­կե, կա­րե­լի է մտա­ծել, որ Ա­լիեւն ա­րեւմտ­յան հար­թա­կում հան­դիպ­ման հա­մար մի շարք նոր պայ­ման­ներ է ա­ռա­ջադ­րել, եւ հի­մա կփոր­ձեն դրանք պար­տադ­րել Նի­կո­լին: Բայց ի՞նչ. դժվար է ա­սել, ա­ռա­վե­լա­գույ­նը, որ Նի­կո­լը կա­րող էր տալ, ար­դեն հա­մա­ձայն­վել է:

Ի­հար­կե, կա­րե­լի է նաեւ փոր­ձել Ա­լիե­ւին շա­րու­նա­կել ճնշել, այս ան­գամ խա­ղար­կե­լով ար­ցա­խա­հա­յութ­յան գոր­ծո­նը: Հա­մե­նայն­դեպս, ար­ցախ­ցի դեռ պատ­գա­մա­վոր­նե­րին նիս­տի հա­վա­քե­լու հա­մար, ինչ­պես հայտ­նի է, պետք էր գոր­ծի լծել Բա­բա­յան Սա­մո­յին, ո­րի ներ­կա­յա­ցու­ցիչն էլ այս պա­հին ժա­մա­նա­կա­վոր ղե­կա­վա­րում է Ար­ցա­խի ԱԺ-ն: Նաեւ ե­ղան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ օ­րերս նիս­տան­ման մի բան անց­կաց­րել են, Ռու­սաս­տան թռած­նե­րի փո­խա­րեն եր­կու նոր պատ­գա­մա­վո­րի են ման­դատ տվել, նաեւ քննար­կել են (այլ աղբ­յուր­նե­րով՝ ո­րո­շել են) Ար­ցա­խի գոր­ծու­նեութ­յու­նը դա­դա­րեց­նե­լու մա­սին Շահ­րա­ման­յա­նի հայտ­նի ո­րո­շու­մը չե­ղար­կե­լու հար­ցը: Բայց ա­սել, թե այդ ա­մե­նը կա­րող է Ա­լիե­ւի վրա լուրջ ճնշման վե­րած­վել, միամ­տութ­յուն կլի­ներ: Լուրջ կա­րող էր լի­նել ար­ցա­խա­հա­յութ­յան Ար­ցախ վե­րա­դառ­նա­լու նա­խա­ձեռ­նութ­յու­նը: Սա­կայն ի­րո­ղութ­յուն­նե­րը հու­շում են, որ ե­րե­ւի միայն շատ փոքր մա­սին կա­րո­ղա­նան հա­մո­զել՝ վե­րա­դառ­նալ:

Ընդ ո­րում, ժա­մա­նակն ակն­հայ­տո­րեն ա­մե­րի­կա­ցի­նե­րի օգ­տին չի աշ­խա­տում: Մտ­նում են ընտ­րութ­յու­նների ծանր փուլ, որ­տեղ Բայ­դե­նի վե­րընտ­րութ­յան հար­ցը ու ներ­կա քա­ղա­քա­կա­նութ­յան շա­րու­նա­կու­մը լուրջ կաս­կա­ծի տակ է: Մ­յուս կող­մից, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, որ­քան ռուս­նե­րի դիր­քերն ամ­րա­նում են Ուկ­րաի­նա­յում, այն­քան Ա­լիե­ւի, ա­սենք նաեւ Նի­կո­լի մոտ թու­լա­նա­լու են Մոսկ­վա­յին «գցե­լու» ձգտում­նե­րը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում «ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններովԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ ԷՈ՞ր գինիներն են համադրվում պանրի հետԿյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածըԲրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունըԸնդդիմության ստերը. Նարեկ Մալյան«Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգերՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի մայրըՄերիլին Մոնրոյի մահվան առեղծվածը. ողբերգություն, վթար, թե՞ գաղտնի «օպերացիա»Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆԱպոկալիպսիսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո. աշխարհի վերջի մասին ամենասարսափելի մարգարեությունները«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ ԿոպիրկինՏելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՍի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուրՊետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը«Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»․ ՄեդվեդևԶննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՌուսական «Լանցետը» ոչնչացրել է անտառում թաքնվել փորձող ամերիկյան Bradley-ն (Տեսանյութ)Ինչ SMS հաղորդագրություններ չպետք է պահվեն ձեր հեռախոսում2025 թվականի թոփ 5 աստղագիտական ​​իրադարձություններըՎարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքինՆշվել է, թե որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենըՀաղթանակի օրն Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ ՄեդվեդևՄեծ պատերազմը չհատեց Մեղրու սահմանը, բայց հավերժ մնաց ամեն մի հայի սրտումԿիսաբաց կրծքեր ու հայկական պար. Սոֆի Դևոյան կրտսսրի «տարազը» բուռն քննարկումների առարկա է դարձել հասարակության շրջանում (Video)Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ ԳեղամյանՄենք դեմ ենք պատրանքային խաղաղությանը. իշխանության խնդիր չէ սա՝ ժողովրդի անվտանգությունն է. Անահիտ ԵղոյանՌԴ-ն կոշտ պատասխան է տվել բանակցություններից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀամայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է ԲաքուՈվ է Ռոզա Դավթյանի տալըՄանկական օնանիզմ (դեռահասների ձեռնաշարժություն). Շուտով «Բժշկի մոտ»Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ. Սերժ ՍարգսյանՀույս, հավատ և պատվախնդրություն․ ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ ՍարգսյանԱդրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջԱնդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ)Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործովՄարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top