Տիկնիզյանը և Հարությունյանը` ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականում
Սպորտ
Հայաստանի հավաքականի պաշտպաններ Նաիր Տիկնիզյանը և Գեորգի Հարությունյանը Championat.com-ի վարկածով ընդգրկվել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Տիկնիզյանի գոլը Մոսկվայի «Լոկոմոտիվին» օգնել էր հաղթել (3-1) «Զենիթին», իսկ Հարությունյանը «Կրասնոդարի» կազմում փոխարինման էր մտել «Օրենբուրգի» դեմ հանդիպման (2-1) 16-րդ րոպեին։
Դարպասապահ․ Արտուր Նիգմատուլին («Նիժնի Նովգորոդ»)։
Պաշտպաններ․ Կիրիլ Գոցուկ («Նիժնի Նովգորոդ»), Վիլիան Ռոշա (ԲԿՄԱ), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»)։
Կիսապաշտպաններ․ Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ»), Անտոն Զինկովսկի («Սպարտակ»), Վիկտոր Մենդես (ԲԿՄԱ), Իլզատ Ախմետով («Կրասնոդար»), Բեռնարդ Բերիշա («Ախմատ»)։
Հարձակվողներ․ Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ), Մաքսիմ Գլուշենկով («Լոկոմոտիվ»)։
Գլխավոր մարզիչ․ Միխայիլ Գալակտիոնով («Լոկոմոտիվ»)։