Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՆՈԿԱՈՒՏՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Սպորտ

Iravunk. com-ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել, վերջերս Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայացած Բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ժամանակ բրոնզե մեդալ նվաճած, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, կաշվե ձեռնոցի մարտիկ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

« 60 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Հունգարացի և բելառուս մրցակիցներիս հաղթել եմ նոկաուտով, ափսոս պարտվեցի ռուս մարզիկին ու բրոնզե մեդալ նվաճեցի։ 1 տարի չէի մասնակցել որևէ մրցաշարի, դա էր հիմնական պատճառը, որ ոսկե մեդալ չնվաճեցի։ Ռուս մարզիկին գիտեի, կարող էի հաղթել, ափսոս, որոշ թերացումների պատճառով պարտվեցի։ Սակայն չեմ հուսահատվի ու կաշխատեմ ուղղել իմ սխալները։ Նշեմ, որ այս մրցաշարը Ադրբեջանում պիտի կայանար, շատ լավ եղավ, որ կայացավ Մոնտենեգրոյում»։

- Շնորհակալություն, Էրիկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն «Իրավունք» թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ