Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Հայաստանի և Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների, ազգադավների, թրքահպատակների և հայատյաց հայրենավաճառների էջը. Հենրիխ Դանիելյան

Թավշյա տեռոր
Հայաստանի և Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների, ազգադավների, թրքահպատակների և հայատյաց հայրենավաճառների էջը:
Նիկոլ փաշինյանը և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանրության ընկալման մեջ ամրագրված են որպես պատերազմի և պարտության խորհրդանիշներ:
Նիկոլ փաշինյանները ասեցին Արցախը Հայաստան է և վերջ այնուհետև հանձնեցին Արցախը և այսօր ասում են, որ նրանք կապ չունեն Արցախի հետ և Արցախյան հիմնախնդիր որպես այդպիսին նրանց համար առհասարակ գոյություն չունի:
Նիկոլ փաշինյանները ասացին «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպում եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» և արդյունքում մենք ունեցանք միայն տարածքային կորուստներ,մարդկային կյանքերի և առողջության կորուստներ՝ ունենալով հազարավոր կռվում ընկած հերոսներ,հազարավոր հաշմանդամներ և հարյուրավոր գերիներ:
Նիկոլ փաշինյանները ասացին, որ ալիևը կիրթ և կառուցողական է, այն ալիևը,որ արցախահայությանը ենթարկելով էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի, օկուպացրեց Հայկական հողը և արցախցիները ամիսմեր տևած շրջափակման մեջ կյանքի ու մահի հետ կռիվ տալով անգամ չհանձնվեցին, բայց նորից նիկոլ փաշինյանները նրանց միայնակ թողեցին թուրք ադրբեջանական դանդեմի դեմ:
Նիկոլ փաշինյանները Ազգային Ժողովում ասացին «Հայաստանը և Արցախը ապագա ունեն, ծափահարություններ»՝
Արդյունքում նիկոլ փաշինյանները ապագայում ասացին,որ Արցախը ապագա չունի և նրանք Արցախի հետ այլևս բնավ կապ չունեն:
Նիկոլ փաշինյանները խոստացել են,որ ապագա լինելու է, բայց չեն ասել մասնավորապես ինչ ապագա է սպասվում և չեն ասել, որ նրանց համար ապագան չունի Հայկական տեսլական, չեն ասել, բայց գործով ցույց են տալիս դա:
Հայկական Արցախի էջը փակված չէ և մենք վերականգնվելու ենք Հայկական ապագայի տեսլականը և հայանպաստ զարգացումների օրակարգը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։