Ալեքսանդրա Գրիգորյանի առաջին մեդալը մեծահասակների մրցաշարում
Սպորտ
55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի վարկանիշային Գրան պրիում: Մեծահասակների միջազգային մրցումներում սա 18-ամյա Գրիգորյանի առաջին հաջողությունն է:
Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը գրանցել է 189 կգ արդյունք: Ավելի լավ ցուցանիշ գրանցել են միայն Ռի Սու Յոնը (210 կգ) և Սուրոդչանա Խամբաոն (193 կգ):
Հիշեցնենք, որ վերջերս Ալեքսանդրա Գրիգորյանը Գվադալահարայում դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն:
«Հանգստանալու ժամանակ չկար. երբ հասա տուն, միանգամից պետք է պատրաստվեի այս մրցմանը»,- Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Գրան պրիից հետո ասել է Գրիգորյանը: