Իտալական ակումբը չի հրաժարվել Սպերցյանին ձեռք բերելու մտքից. Tuttomercatoweb
Սպորտ
«Յուվենտուսը» շարունակում է դիտարկել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Tuttomercatoweb-ը։
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերը թուրինցիներին կարող է արժենալ 10-15 մլն եվրո։ Միաժամանակ, Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» միակ տրանսֆերային նպատակը չէ։
Թուրինյան ակումբը հետաքրքրված է նաև ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով, ով նախկինում հանդես է եկել «Նապոլիում», որտեղ աշխատել է «Յուվենտուսի» ներկայիս մարզական տնօրեն Կրիստիանո Ջունտոլին։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 8 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։