Մեկ տարի առաջ ուրախանում էինք Լիխտենշտայնի հետ ոչ-ոքիից, հիմա տխրում ենք Թուրքիայի հետ ոչ-ոքիից. Տիկնիզյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Sport24-ի հետ զրույցում խոսել է ազգային թիմի ելույթների մասին և պատասխանել հարցին, թե երբ Հայաստանի հավաքականին կհաջողվի մասնակցել խոշոր մրցաշարերի.
«Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց մեր հավաքականի նպատակները մեծացել են։ Մոսկվան էլ մեկ օրում չի կառուցվել, և մենք կարող ենք նվաճել խոշոր մրցաշարի ուղեգիր։
Ներողություն եմ խնդրում, բայց մենք մեկ տարի առաջ ուրախանում էինք Լիխտենշտայնի հավաքականի հետ ոչ-ոքի խաղալուց, իսկ այժմ տխրում ենք, քանի որ ոչ-ոքի ենք խաղում Թուրքիայի հավաքականի հետ։ Սա խոսում է այն մասին, որ մեր հավակնություններն ու նվիրվածությունն աճում են։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Գլխավորը աշխատելն է, հետո վերևից կպարգևատրվես»,- նշել է 24-ամյա ֆուտբոլիստը։