Ստեփան Հովհաննիսյանը` Հայաստանի հավաքականին միանալու մասին
Սպորտ
Այս տարվա մայիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել էր, որ զրուցել է ռուսական «Օրենբուրգի» ֆուտբոլիստ Ստեփան Հովհաննիսյանի հետ՝ մարզական քաղաքացիությունը փոխելու մասին։
Հովհաննիսյանը SE-ի հետ զրույցում անդրադարձել է այս թեմային.
«Չեմ ուզում, որ այս պատմությունն ուռճացվի, ժամանակը ցույց կտա, թե որ երկրի հավաքականն եմ ներկայացնելու, դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել», - ասել է 22-ամյա հարձակվողը: