⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Որովայնի խոռոչում պուլսացիա, գերճնշում. Զարկերակային հիվանդությունների առաջին ահազանգը

Առողջապահական

Ի՞նչ զարկերակային պաթոլոգիայի  կարող է վկայել որովայնի խոռոչում նկատվող ավելորդ պուլսացիան, ինչո՞ւ է այս հիվանդությունը որոշ դեպքերում հայտնաբերվում է արդեն ճակատագրական պահին, ինչո՞ւ է այն ակտիվանում հատկապես ձմռան շրջանում, ովքեր են ռիսկի խմբում այս եւ զարկերակային հիվանդությունների ախտաբանական երեւույթների ի հայտ գալու առաջին ախտանշնանների մասին «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք ԵՊԲՀ թիվ 3 վիրբուժական հիվանդությունների ամբիոնի դասախոս,  «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության  բաժանմունքի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ:

Զարկերակային հիվանդություն ունեցող հիվանդները հաճախ բժշկին դիմում են անոթների լայնացուների՝ անևրիզմաների դեպքում: Անևրիզմաների ժամանակ հիվանդներն ունենում են ախտաբանական արտափքում: Երբ հիվանդությունը տեղակայված է լինում որովայնային աորտայի  վերջնամասում, հիվանդը երկար ժամանակ կարող է նույնիսկ չիմանալ իր օրգանիզմում գոյություն ունեցող անևրիզմայի մասին: Հիվանդությունը հաճախ հայտնաբերվում է պատահական զննումների՝ մեկ այլ բուժման կամ հետազոտության ժամանակ: Հիվանդները որովայնի խոռոչում ունենում են ավելորդ պուլսացիա, կարծես երկրորդ սիրտ բաբախի, և շոշափվում է որոշակի էլաստիկ գոյացություն: Անևրիզմաները հիմնականում պատահում են բարձր զարկերակային ճնշում ունեցող հիվանդների շրջանում, որոնք ունեն քիչ թե շատ արտահայտված աթերոսկրելոտիկ ախտահարումներ: Ցավոք այս հիվանդությունը որոշ դեպքերում հայտնաբերվում է արդեն ճակատագրական պահին, երբ տեղի է ունենում անևրիզմայի անոթի պատռվածք:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ