3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Փաստ». Օրեր շարունակ քեֆ են անում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ալավերդիում «բարեհաջող» իշխանազավթում իրականացնելուց հետո, մեր տեղեկություններով, մի քանի օր շարունակ տեղի քպականները երևանյան «հյուրերի» հետ տոնել են իրենց «հաղթանակը» և «նոն ստոպ» ռեժիմով քեֆերի մեջ են եղել։ Ավելին, ալավերդցիները պատմում են, որ խոշորացված համայնքի մեջ մտնող առանձին բնակավայրերում երկար ազդանշաններով ավտոմեքենաների շարասյուններով շրջելուց բացի, բավականին ճոխ հրավառություն են արել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս ամենին զուգահեռ իշխանություններն Ալավերդիում լուրջ կադրային ջարդ են սկսել՝ բաց տեքստով հայտարարելով, որ չեն պատրաստվում աշխատել «հների» հետ: Աշխատակիցների մի մասն արդեն իսկ ազատվել է աշխատանքից, մյուսներին ասվել է. «Կա՛մ հեռանում եք, կա՛մ մենք կհեռացնենք»։ Ընդ որում, խոսքը ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցների մասին է, այլև քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կազմակերպությունների»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ