Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՌՊԼ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներն աճել են

Սպորտ

Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղացող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

ՌՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներում ևս փոփոխություններ կան։ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի  տրանսֆերային արժեքն աճել է 3 միլիոնով ու կազմում է 18 միլիոն եվրո։ 

19-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանի(«Կրասնոդար») տրանսֆերային արժեքն ավելացել է 200 հազար եվրոյով և կազմում է 1 միլիոն եվրո։

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը 5 միլիոն եվրոյից հասել է 7 միլիոնի։

«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային գինը կրկնապատկվել է՝ հասնելով 1,8 միլիոն եվրոյի։

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը հասել է 1 միլիոն եվրոյի՝ բարձրանալով 300 հազար եվրոյով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ