Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող Արցախի Հանրապետությունը լուծարվել. Սերժ Սարգսյան

Զարկերակ

«Կգա  ժամանակը, մենք հանգամանորեն կասենք, թե ինչ ենք նկատի ունեցել այդ հայտարարությունն անելով»,- հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե  Արցախի դեպքերից հետո հայտարարել էր՝  «Արցախի էջը փակված չէ», ի՞նչ է նշանակում իր այս հայտարարությունը։

Հարցին՝ ի՞նչ պայմաններում պետք է  արցախահայերը վերադառնան, Ս. Սարգայանը պատասխանեց. «Դա պետք է արցախահայությանը հարցնել, թե ինչ պայմաններում են պատրաստ իրենք վերադառնալու Արցախ։ Որ վերադարձը ցանկալի է, իհարկե, միանշանակ է, բայց  այնտեղ պետք է լինեն համապատասխան պայմաններ։ Թե ինչպիսի պայմաններ, ես չեմ կարող հիմա ասել՝ չիմանալով, չուսումնասիրելով նրանց կարծիքը»։

Լրագրողը մեջբերեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարությունը՝ Արցախի հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում, սա՞ է Եվրոպայի երաշխիքները և այս երաշխիքների ներքո՞ է ՀՀ-ն գնում խաղաղության օրակարգերի, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ոչ, դա չի կարող լինել  երաշխիք։ Նման խոսքեր շատ ենք լսել, այնպես որ դա ուղղակի զրո երաշխիք է։ Այդ հարցերի մասին լավ կլինի խոսել այդ մարդկանց հետ»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ