3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Ալավերդիում հայտնի կիսագողականը՝ փոխքաղաքապե՞տ

Մամուլի տեսություն

Ալավերդիում մոտ մեկ շաբաթ առաջ տեղական իշխանությունը զավթած ՔՊ ավագանին երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ավագանու նիստ է հրավիրել, որի օրակարգում 37 հարց կա, այդ թվում` համայնքային պաշտոններում նշանակումներ, մասնավորապես` համայնքի ղեկավարի տեղակալների։ Չնայած ՔՊ-ականները մեկ տարուց ավելի քննադատում էին ընտրված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին` 3 տեղակալ նշանակելու համար, հիմա իրենք են գնում այդ ճանապարհով։ Ընդ որում՝ փոխքաղաքապետներից մեկի պաշտոնում նախատեսել են Ալավերդիում հայտնի կիսագողական՝ հանրության շրջանում առավել հայտնի Սանահինցի Արմենչիկին։

Ի դեպ, մենք տեղեկություններ ունեինք, որ ՔՊ-ի կողմից համայնքի ղեկավար դարձած Դավիթ Ղումաշյանն ու իր թիմակիցները զոռբայությամբ համայնքապետի պաշտոնը զավթելուց հետո համայնքապետարան աշխատանքի չեն գնում, քանի որ համայնքի ղեկավարի աշխատասենյակում իր աշխատանքներն է շարունակում Թամազյանը, ում մոտ է նաեւ կնիքը, սակայն երեկ Ղումաշյանը մեզ ասաց, թե գնում են աշխատանքի: Երբ կրկնեցինք. այս պահին՝ աշխատանքային ժամին, Դուք համայնքապետարանո՞ւմ եք, համայնքի ղեկավարի աշխատասենյակում, Ղումաշյանն ասաց, որ զբաղված է ու չի կարող խոսել։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ