Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հասարակություն
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-ին սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև մառախուղ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 19-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-ին՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան 14.4°C (1962թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -15.0°C (2016թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -0.4°C