Սերժ Սարգսյանը թուրքին իրական կյանքում է կզցրել, իսկ դու թուրքին նույնիսկ վիրտուալ ես պարտվում. Միքայել Գրիգորյանը` կապիտուլյանտին
Թավշյա տեռոր
Գերագույն գլխավոր դավաճանը հանրայինի եթերում կրկին փորձում է սեփական կատաստրոֆիկ ֆիասկոներին սիրուն փաթեթավորում տալ: Նրա մոտ այնպիսի իրավիճակ է այս պահին, որ նա մանկամիտ պատանու պես է իրեն պահում: հիմա էլ կապիտուլյանտը ասում է թե Պուտինը ճիշտ չի ասում, ես եմ ճիշտը ինձ հավատացեք ժողովուրդ ջան: Պուտինն է ճանաչել առաջինը, ես չեմ ճանաչողը, ես ինչ գիտեմ մամուլից գիտեմ և նմանատիպ այլ, ոչ ադեկվատ, արագ արագ արտաբերվող մտքեր: Կապիտուլյանտն ուղիղ եթերում մեղադրում է, մեր ամենակարևոր ռազմավարական
դաշնակցին անգործության մեջ, նա հայտարարում է թե ՌԴ-ն «եսիմ ինչ» արձագանք չի տվել Հայաստանի դիմումներին , այն դեպքում երբ ՌԴ-ն առաջինն է արձագանքել տեղի ունեցած հանցավոր ագրեսիային: Նա մեղադրում է ՀԱՊԿ-ին, մեղադրում է ՌԴ-ին, ՌԴ ԱԳՆ-ին խորհուրդներ է տալիս և անում ամեն ամենինչ, որ իր սեփական սարսափելի հետևանքների բերած ձախողումները բարդի այլոց վրա: Հողատուն չի հասկանում, որ այլևս լոլո ներ կարդալով, կեղծ խաղաղության խաչմերուկների մասին անիրական բաներ ասելով, և այլ պաթետիկ կեղծ բաներ դուրս տալով ժողովրդին չես խաբի: Ոչ ոքի էլ հետաքրքիր չի դու ինչ ես խոսում, ինչ ես հայտարարում, քանի որ դու ՊԱՐՏՎԱԾ ես:
Դու էնքան վախվորած ես, քո շայկի հետ միասին, որ դու սեփական ժողովրդիդ փորձում ես ապացուցես, որ Արցախի Հանրապետություն ստեղծելը եղել է անիմաստ և պետք էր էդ ռեսուրսը ծախսել այլ բանի վրա: Նման միտք միայն թրքահպատակը կարող է արտաբերել: Դու նիքոլ ճիշտ ես անում, Սերժ Սարգսյանի մասին նույնիսկ մի խոսա: Սերժ Սարգսյանի համար Արցախի հարցը փակված չէ, Սերժ Սարգսյանը քո պես այդ հարցը երբեք չի շրջանցել: Սերժ Սարգսյանը Արցախը ազատագրել է և քո պես բանակցությունները օնլայն չի վարել, Սերժ Սարգսյանը թուրքին իրական կյանքում է կզցրել, իսկ դու թուրքին նույնիսկ վիրտուալ ես պարտվում: