Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Տիկնիզյանը հայտնել է, թե ինչպես է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում

Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը YouTube-ի «Քոմենթ․շոու» ալիքում խոսել է այն մասին, թե ինչպես է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում։

«Ես չեմ խոսել Կարպինի հետ։ Իմ գործակալը և լավ ընկեր Սաշա Կլյուևը զրուցել է Վալերի Գեորգիևիչի հետ իմ մասին։ Կարպինն ասել է, որ տղան թող համբերի, քանի դեռ տարիքը թույլ է տալիս, թող իրեն ցույց տա, եթե արժանի է, ուրեմն կկանչեմ։

Եվ այդ պահին, երբ ինձ թվաց, որ ես իսկապես արժանի եմ գոնե ընդլայնված ցուցակում ընդգրկվելու համար, ինձ չընդգրկեցին, և ես ու Սաշան համաձայնեցինք, որ լավ, սպասենք մինչև ամառ։ Բայց չդիմացա, և այս տարվա հունվարին որոշեցի խաղալ Հայաստանի հավաքականում»,- ասել է «Լոկոմոտիվի» պաշտպանը։

Տիկնիզյանը հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, սակայն գարնանը 24-ամյա ֆուտբոլիստը նորամուտը նշել է Հայաստանի հավաքականի կազմում։ Նա թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ