Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Նպատակ դրեցի ու հասա, դարձա Եվրոպայի չեմպիոն...ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ, ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՍԵՅՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Սպորտ

Վերջերս Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացած «XPC» վարկածով պաուերլիֆթինգի /ուժային եռամարտ/Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ հաջող մասնակցություն է ունեցել Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը, նվաճելով 13 մեդալ, որից 9 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե։

Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում, այսպես մեկնաբանեց իր հաղթանակը Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի հաղթող ու ռեկորդակիր, ծնունդով Լոռու մարզի Սպիտակ քաղաքից ՍԵՅՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ. «Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել, նույնիսկ ռեկորդ սահմանել։ 56 կգ քաշային կարգում եմ հանդես եկել, եռամարտի արդյունքով 370 կգ սահմանել եմ Եվրոպայի ռեկորդ XPC վարկածով։ Մարդ պիտի նպատակ ունենա իր կյանքում ու փորձի հասնել դրան։ Ես նպատակ դրեցի ու հասա, այս տարի դարձա Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի գավաթի հաղթող, ռեկորդակիր։ Շատ շնորհակալ եմ, որ ուշադրություն եք դարձնում մեզ ու լուսաբանում մեր նվաճումների մասին։ Անխափան գործունեություն «Իրավունք» թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ