«Հրապարակ». Կարեւորը ԱԱԾ աշխատողները, ոստիկանները եւ քննիչներն են
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայություն այցելած Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ իր խոսքի վերջում աչքալուսանք տվել ԱԱԾ աշխատողներին.
«Արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով...Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որովհետեւ ինֆլյացիան բոլոր դեպքերում միշտ լինելու է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
