Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Գտնվում ենք ամբողջությամբ ռիսկային դաշտում, ցանկացած պահի կարող է պայթել. Վարդան Բոստանջյանը տնսեսության վիճակի մասին

Հանդիպում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրեր առաջ իրեն հատուկ ոճով գլուխ թր գովացել, թե  երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, և 2020 թվականի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 100 տոկոսով։Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն համամիտ է, բայց պնդում է, որ դա ամենևին էլ գործող իշխանությունների աշխատանքի արդյունքը չէ, ավելին  այս իրավիճակում առկա են բազմաթիվ ռիսկեր.

-Մենք ամբողջությամբ գտնվում ենք ռիսկային դաշտում: Սա նմանվել է մի տեղամասի, որտեղ մեր կամքից անկախ՝ փող է հոսել և ուրախություն է պատճառում բոլորիս, բայց իրականում ունենք տնտեսության վատ կառուցվածք՝ արդյունաբերություն չկա, գյուղատնտեսությունն անհասկանալի վիճակում է:

Իսկ ապաշրջափակման պարագայում՝ լրիվ է կորելու մեր գյուղատնտեսությունը, մեր երկրում փողի առկայությունը ոչ միայն ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքն է, այլև հարևան երկրներից ինչ-ինչ ճանապարհներով մտնող հոսք: Շատ հնարավոր է, որ հենց մեր կողքի հարևաններից է այստեղ անօրինական կերպով փող մտնում: Սա այստեղ ապրողի համար կարծեք թե վատ չէ:

Ռիսկն այն է, որ այս տեղամասը կարող է միանգամից դատարկվել ֆինանսական առումով. այս պահին թվացյալ լավը ժամանակավոր է, և ինքներս նոր արժեքներ չստեղծելով՝ չենք կարող մտածել առաջընթացի մասին:

Ըստ տնտեսագետի՝ այս ֆոնին առավել ցցուն է աղքատության ցուցանիշը.

-Հատկանշական է այն, որ այդ ցուցանիշում աղքատների քանակը նկատելիորեն գերազանցել է մինչև իշխանափոխությունը գրանցված մեծությունը: Անհայտ է, որ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը և կենսաթոշակների չնչին ավելացումը ներկա բարձր գնաճի պայմաններում ունի զրոյական նշանակություն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ