Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Օրվա ընթացքում քաղաքական գործերով միանգամից 3 դատական նիստ էր. Տիգրան Աբրահամյան

Թավշյա տեռոր
Առավոտյան Նարեկ Սամսոնյանի բենեֆիսն էր, ով իր հեղինակային հաղորդման ժամանակ նկարագրել էր ԱԺ-ում տեղի ունեցած «մարտերը», ինչը որպես առիթ օգտագործելով իշխանությունը գործ է կարկատել:
Ոչինչ, Նարեկն այս վիճակին ծանոթ է` մի կերպ կդիմանա:
Օրվա միջնամասում 44-օրյա պատերազմում սխրանքներ գործած ու նահատակված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյան գործով դատավարությունն էր:
Գարիկը տնային կալանքի մեջ է և թիվս մեծ թվով սահմանափակումների, վերջինս հնարավորություն չի ունենում այցելելու իր Սրբավայր` Եռաբլուր:
Այս գործով իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում` Գարիկին ու նրա ընտանիքին առավելագույն վնասներ և տհաճություններ պատճառելու համար:
Օրվա վերջին արդեն Նարեկ Մալյանի գործով դատավարությունն է, որը վաղուց խեղկատակության է վերածվել, իսկ վերջինս շարունակում է կալանքի տակ մնալ:
Նարեկը ձանձրույթից դատի ժամանակ ընթերցանությամբ է զբաղվում, իսկ ընդմիջումներին իշխանության տարբեր գործիքներին քաղաքական չափալախներ հասցնում:
Հայաստանյան քաղաքական առօրյան է` քաղաքական գործերով «պերեդոզներ», իշխանական ստրուկներ և ստեղծված իրավիճակին ոչ մի կերպ չհամակերպվող մարդիկ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։